Կարիճների համար օրը ներդաշնակ է. նոյեմբերի 25-ի աստղագուշակը
ЛАЙФԽոյ
Այսօր Խոյերը ստիպված կլինեն հաշվի նստել օբյեկտիվ անհրաժեշտության հետ: Դեր կխաղա պատասխանատվությունը, պարտքի զգացումը: Բացառված չէ, որ հանուն այդ հասկացությունների ժամանակավորապես երկրորդ պլան մղվեն անձնական ցանկությունները: Փառասեր Խոյերի համար լավ խթան կլինի հաստատվելու, ինչ-որ մեկին գերազանցելու ձգտումը: Երիտասարդ, արտոնություններ չունեցող Խոյերը ստիպված կլինեն ենթարկվել մեծերի, ծնողների, ղեկավարության կամքին:
Ցուլ
Տիպիկ Ցուլերի մոտ այսօր խառնվածքը և արկածների ձգտումը կվիճեն մտքերի սովոր ընթացքի հետ, օրինակ՝ հուսալի ռազմավարություն մշակելու, ավելորդ խնդիրները բացառելու ցանկության հետ: Շատ հնարավոր է, որ ձեր բնածին պրագմատիզմը հաղթի արկածների նկատմամբ հետաքրքրությանը: Որպեսզի չիրագործված ցանկությունների էներգիան ձեզ ներսից չպատռի, արժե դրան օգտակար կիրառություն գտնել:
Երկվորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս խորասուզվել առօրյայի մեջ: Միևնույն ժամանակ, չարժե տրվել քմահաճույքներին և դատարկ զվարճանքներին: Օրը գերազանց ազդակ է տալիս կենսական կարևորության առաջադրանքի լուծման համար, էներգիա է տալիս իրական արգելքը հաղթահարելու համար: Կարելի է ձեր առջև լուրջ նպատակ դնել և դրան հասնել ամենակարճ ժամկետում: Այդ դեպքում ռիսկերը և ծախսերը լիովին կարդարացվեն:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում հաշվի նստել ուրիշների տրամադրության և կարծիքների, նորաձևության, ավանդույթների, մասնագիտական միտումների հետ: Անցանկալի է մանրուքների պատճառով հարաբերությունների սրումը. վեճը էներգատար և անշահավետ է նախևառաջ ձեզ համար: Հնարավոր է՝ հանգամանքները ստիպեն ձեզ ինչ-որ մեկի կողմն անցնել, միանալ այս կամ այն ճամբարին: Աստղերը խորհուրդ չեն տալիս ավելորդ ճկունություն դրսևորել կարևորագույն հարցերում:
Առյուծ
Առյուծների մոտ առաջին տեղում կարող է հայտնվել աշխատանքը կամ առողջությունը: Ի հայտ եկող խնդիրներն ավելի լավ է լուծել միանգամից: Չարժե այսօրվա համար ծրագրել նախաձեռնություններ, հանդիպումներ, ուղևորություններ. ձեզ կարող է դավաճանել ինքնազգացողությունը, դեպքերի իդեալական զարգացմանը կարող է խանգարել և ծրագրերում շտկումներ մտցնել անհամապատասխան իրադրությունը:
Կույս
Կույսերին աստղերը խոստանում են հաջողություն, որը կգա ոչ սովոր ճանապարհով: Այսօրվա իրադարձությունները կարող են արագություն հաղորդել որոշ կարևոր գործընթացների, փոխել առաջնայնությունները, դրական շարժ հրահրել, փակուղուց ելք, յուրօրինակ մարտավարություն հուշել: Բացառված չեն ստեղծագործական բացահայտումները, որոնք կստիպեն փոխել ծրագրերը: Հնարավոր են անհանգստություններ և անակնկալներ՝ կապված անձնական կյանքի հետ:
Շարունակությունը՝ այստեղ