12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռի կործանման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕ12 մարդ է զոհվել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազության մամուլի քարտուղար Օկսանա Գորբունովան:
«Ուղղաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել Է ինն ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ»,-ասել Է նա եւ հավելել, որ ուղղաթիռը Իգարկայից նավթագործների Էր փոխադրում «Կրասնի սելկոպ» նավթարդյունահանման կայան: Ուղղաթիռն ընկել Է դեռեւս չպարզված պատճառով, իսկ փրկված ուղեւորները կապվել են արտակարգ ծառայությունների հետ եւ հայտնել տեղի ունեցածի մասին:
Ուղղաթիռում եղել Է 25 կամ 26 մարդ: Որոնողափրկարարական խմբի ուժերով վթարի վայրից տարհանում են տուժածներին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Как были чмошниками , так и остались
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика



