Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բա­րե­խիղճ­նե­րի կող­քին բա­վա­կա­նին արագ շա­տա­նում են ան­բա­րե­խիղճ­նե­րը»

ИНТЕРВЬЮ

Զբոսաշրջության ոլորտում կան խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծում ստանան։ Այս կարծիքին է տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, որը «Փաստի» հետ զրույցում առանձնացրել է այն խնդիրները, որոնք կարող են վտանգել թե՛ ոլորտի մրցակցային դաշտը, թե՛ Հայաստանի իմիջը։ 

«Զբոսաշրջության կոմիտեն հայտարարել էր, որ «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի նախագիծը լրամշակման փուլում է։ Կար գործընթաց, և նախագիծը լրամշակող խմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի, հասարակական միավորումների, նաև պետական ու մասնավոր հատվածի հետ։ 

Տուրիզմի հայկական ֆեդերացիան ևս ներկայացրել է իր մոտեցումները։ 

Հուսանք՝ շուտով նախագիծը կլինի, կքննարկենք։ Այդուհանդերձ, մի շարք կարևոր հարցեր կան, որոնք օր առաջ օրենսդրական կարգավորման կարիք ունեն։ 

Այդ կարգավորումները վերաբերում են ոլորտի հարկային քաղաքականությանը, դրանք կարևոր են նաև ծառայությունների՝ կայուն որակ ապահովելու տեսանկյունից։ 

Դրանք անհրաժեշտ են նաև բարենպաստ, մրցակցային գործարար և ներդրումային միջավայր ապահովելու, համաշխարհային շուկայում մեր իմիջը պահպանելու, այն ամրապնդելու առումով, որովհետև, ցավոք, այսօր արդեն մեր մրցակցային միջավայրը վտանգված է»,-ասաց Մ. Ապրեսյանը։ 

Նա շեշտեց, որ կա գործունեության որոշ տեսակների նկատմամբ օրենքով հստակ չափանիշներ սահմանելու և դրանք պահպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ 

«Դա կարելի է անել լիցենզավորման միջոցով կամ այդ գործունեության տեսակները ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելու շնորհիվ։ 

Սպասում ենք, որ պետությունն այս պարագայում չի հապաղի, որովհետև այդ խնդիրները պետք է օր առաջ լուծել։

 Այդ հարցերը վերաբերում են զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային, ինչպես նաև տրանսպորտային ծառայություններին։ Զբոսաշրջային արդյունաբերությունը տարիների ընթացքում շատ լավ ձևավորվել է Հայաստանում։ 

Տարբեր ծառայություններում ունենք շատ լավ գործարարներ, որոնք բարեխղճորեն վճարում են հարկերը, ստեղծում, պահպանում ու ավելացնում են աշխատատեղերը։ Բացի այդ, մատուցում են բարձրակարգ ծառայություններ, կարևորում են երկրի իմիջը և չեն մտածում միայն բիզնեսի մասին։ 

Գիտակցում են, որ հենց այդ իմիջից է կախված իրենց բիզնեսի հաջողությունը։ Բայց բարեխիղճ գործարարների կողքին բավականին արագ շատանում են անբարեխիղճները»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ որոշ դեպքերում անբարեխիղճներն իրենց գործունեությունը որպես բիզնես չեն գրանցում, մատուցում են շատ ցածրորակ ծառայություններ։ 

«Այդպիսով, ի տարբերություն բարեխիղճների, գնային մրցունակության առումով անհամեմատ ավելի լավ պայմաններում են հայտնվում և կամաց-կամաց շուկայից դուրս են մղում բարեխիղճներին։ 

Գործարար, ներդրումային միջավայրը այս առումով վտանգվում է։ Բացի այդ, մեր տեղական անբարեխիղճ սուբյեկտներին գումարվում են նաև արտերկրից ներթափանցող անբարեխիղճ գործարարները, որոնք ոչ մի տեղ հարկ չեն վճարում։ 

Իրենց տրանսպորտով, զբոսավարով զբոսաշրջիկներ են բերում ու որոշակի ծառայություններ մատուցում։ 

Նրանք նույնպես մեր բարեխիղճ գործարարներին շուկայից դուրս մղելու վտանգ են առաջացնում։ Խնդիրն այն է նաև, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին ցածրորակ ծառայությունները երկիրը ներկայացնելու տեսանկյունից մեծ վտանգ են պարունակում։ Հաճախ պատշաճ չեն ներկայացնում, սխալ տեղեկատվություն են փոխանցում մեր ժառանգության, պատմության, մշակույթի մասին։ 

Այստեղ էապես տուժում է հայ ժողովրդի իմիջը։ Զբոսաշրջության ամենակարևոր նպատակներից մեկը նաև իմիջը բարձրացնելն է, բայց այս դեպքում հակառակն է ստացվում։ 

Սա է պատճառը, որ օր առաջ պետք է կարգավորենք զբոսաշրջային օպերատորի, գործակալի, զբոսավարի, ինչպես նաև ուղեկցորդի գործունեությունը։ 

Կարծում եմ՝ կարգավորման կարիք ունեն նաև հյուրանոցային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջային տրանսպորտը։ 

Զբոսաշրջային տրանսպորտի առումով շատ կարևոր հարց կա լուծելու։ Այս տարիներին այդ տրանսպորտային պարկը լավ ձևավորվել է, բայց 2020թ.ից կարող է մրցունակության լուրջ խնդիր ունենալ։ 

Մեր տրանսպորտային ընկերությունները որակյալ ծառայություններ մատուցող ընկերություններ են, և այստեղ ևս օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք, որ կարողանանք պահպանել նրանց գործունեությունը, նրանց համար բարենպաստ միջավայր ապահովել։ 

Հակառակ դեպքում նրանք արտերկիր իրենց բիզնեսը տեղափոխելու կամ պարզապես փլուզման առաջ կարող են կանգնել»,-ընդգծեց Մ.Ապրեսյանը։ 

Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ այս տարի հյուրանոցային ծառայությունների ոլորտում գների 5,1 տոկոս աճ է գրանցվել։

 Ինչ վերաբերում է կոնկրետ հյուրանոցային ծառայություններին, մեր զրուցակիցը հստակեցրեց. «Հայաստանի նկատմամբ պահանջարկը գնալով ավելանում է, զբոսաշրջային այցելությունների թիվը՝ ևս։ Եթե մեր առաջարկը մի փոքր հետ մնա, ապա դա կարող է բերել որոշակի ժամկետում գների մի փոքր բարձրացման։ 

Մյուս կողմից, պետք է նկատենք, որ մեզ մոտ բավականին ակտիվ հյուրանոցաշինություն է ընթանում։ Նոր, այդ թվում՝ միջազգային բրենդների պատկանող հյուրանոցներ են բացվել և դեռ բացվելու են։ Իհարկե, թե՛ այս, թե՛ անցած տարի պահանջարկ կար։ 

Օրեր էին լինում, երբ ազատ համարներ ընդհանրապես չկային, ինչը կարող էր բերել գնի բարձրացման։ Բայց այդ ֆոնին մեզ մոտ առաջարկը նույնպես ավելանում է։ 

Հուսանք, որ գոնե առաջիկա մեկ-երկու տարիներին կարողանալու ենք եղած պահանջարկը բավարարել՝ հույս ունենալով նաև, որ հաջորդ տարիներին առաջարկը ևս ավելանալու է։ 

Համոզված եմ, որ այս առումով մեր մասնավոր հատվածը նույնպես գիտակից է։ 

Պետք է հասկանալ, որ միայն այդ պահին եկամուտ ունենալու մտածելակերպը և ցանկացած անհարկի թանկացումը կարող են բացասաբար անդրադառնալ մեր երկրի իմիջի վրա, բացասական ազդեցություն ունենալ նաև հետագա մեր պահանջարկի վրա։ 

Դրա համար կարևոր է թե՛ մեր մասնավոր հատվածի մոտեցումը և թե՛ պետական քաղաքականությունը։ 

Համագործակցությունը պետք է տեղին լինի, որ համաշխարհային շուկայում մեր իմիջի վրա բացասական ազդեցություն չլինի և չստացվի այնպես, որ մեզ մոտ շատ բարձր գներ են։ 

Որքանով հնարավոր է՝ պետք է մրցունակ ու ողջամիտ գնային քաղաքականություն վարենք»։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%