Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ո՞վ ավե­լի ուժեղ կգտնվի. Երև­ա­նը ակ­տի­վո­րեն մա­նև­րում է, իսկ Բա­քուն դեռ չի հա­սու­նա­ցել

МЕЖДУНАРОДНОЕ

materik.ru-ն «Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղին պետք է «նորմանդական ձևաչափ» տարբերակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է կերպարային մտածողության ունակություններ: 

Եթե վերջերս Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման մասին խոսելից նա օգտագործել էր եղանակային բառապաշար, ապա հիմա անցել է աշխարհագրության լեզվին: 

Կառավարության նիստին պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին պատգամավորի հնչեցրած հարցին՝ Փաշինյանն ասել է. 

«Խոսքն այն մասին է, որ քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ դա մենք ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ չենք ընդունում»: 

Օրինակ` նույն ճանապարհով կարելի է գնալ Սևան, Գավառ, Դիլիջան, Վարդենիս կամ Իջևան, բայց եթե Արմավիր է պետք գնալ, ապա այնտեղ այդ ճանապարհով գնալ չի լինի, սակայն եթե պարզվի, որ այն մեր ճանապարհին է, ապա կարելի է գնալ:

 Նույնը և Մադրիդյան սկզբունքների հետ է: Եթե պարզվի, որ այն մեր ճանապարհին է, ապա կարելի է գնալ թեկուզ մինչև մոտակա խաչմերուկը, իսկ եթե ոչ, ապա ինչոր մեկը մեզ խաբում է»: 

Ի դեպ, ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ստանալ բացատրություն այդ սկզբունքների շրջանակների և հնարավորությունների ամպլիտուդի մասին:

 Հայաստանի վարչապետի այս հայտարարությունները նշանակալի են շատ տեսակետերից: 

Այն, որ Մադրիդյան սկզբունքների ամբողջական տեքստը հակամարտող կողմերի տրամադրության տակ է գտնվում, կասկած չկա, բայց մինչև հիմա ոչ ոք այն չի հրապարակել: 

Բացառություն է միայն Ակվիլի հայտարարությունը, որտեղ նշվել են բազային սկզբունքները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, որը կապահովի նրա անվտանգությունը և ինքնակառավարումը, միջանցքի ապահովում Հայաստանի հետ և հետագայում կարգավիճակի վերջնական որոշում իրավաբանական պարտադիր կամքի արտահայտմամբ, տեղահանվածների վերադարձ, միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման երաշխիքներ: 

Նշենք, որ Մադրիդյան սկզբունքները չեն մշակվել առանձին որևէ մեկի կամ Բաքվի և Երևանի հետ, չնայած նրանց կարծիքները հաշվի են առնվել: 

Այդ փաստաթուղթը հակամարտող կողմերի համար չունի իրավաբանական պարտադիր կատարման ուժ, չնայած կողմերը այն ընդունել են որպես ընթացող բանակցային գործընթացի հիմք: 

Անցած 10 տարիների ընթացքում այդ սկզբունքները, կապված առաջացած իրավիճակների հետ, ենթարկվել են փոփոխությունների: Եղել են ժամանակներ, որ թվացել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հասել է արդյունքի և հենց հիմա կհաստատվի «ճանապարհային քարտեզը», բայց տարբեր պատճառներով ամեն ինչ փլուզվել է, ընդ որում՝ նաև այդ սկզբունքների իրականացման հաջորդականության հարցերի հետ կապված: 

Ներկայումս Փաշինյանը հարցը այլ հարթության վրա է դնում՝ որոշել Մադրիդյան սկզբունքների վերջնակետը, որպեսզի պարզ լինի՝ գնա՞լ այդ ուղիով, թե՞ ոչ: 

Ընդ որում, նա բացատրություններ է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը ունակ է նման բան անել ամենաքիչը անդամ երկրների ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո: 

Փաշինյանը ճիշտ է այն հարցում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքական-դիվանագիտական ռեսուրսները առանց նոր ազդակ հաղորդելու, փաստացի, վերջացել են: 

Բացի դա, բանակցային օրակարգից անհետացել են 2016 թվականի ապրիլ յան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ որոնց, պետք է սահմանագծում իրականացվի մշտադիտարկում այնտեղ հայտնված միջազգային դիտորդների կողմից: 

Հնարավոր է, որ Փաշինյանին նման մտքերի է դրդել նախատեսվող «նորմանդական ձևաչափի» օրինակը՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով չորս երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինա) ղեկավարների հանդիպումը: 

Նման համատեքստը կարող է բանակցություններին Ստեփանակերտի անմիջական մասնակցության հնարավորություն տալ, քանի որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման կոնտակտային խմբի աշխատանքներին մասնակցում են Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները: 

Բացի դա, «նորմանդական քառյակը» քննարկելու է Ուկրաինայի կազմում Դոնբասի հատուկ կարգավիճակի հարցը: Զուգահեռները միշտ էլ ունեն պայմանական բնույթ, բայց Ադրբեջանը ոչինչ չի արել Ղարաբաղը իր իրավական դաշտ վերադարձնելու հարցում:

 Նա հայտարարում է միայն իր տարածքային ամբողջականության մասին և անտեսում կարգավիճակի հարցը: Այս դեպքում հարց է ծագում՝ եթե Մադրիդյան սկզբունքները ո՛չ Բաքվի և ո՛չ էլ Երևանի համար են, ապա ինչպե՞ս և ինչո՞վ դրանք փոխարինել: 

Ինչպես նշում է Eurasianet կայքը, Փաշինյանը, չհրաժարվելով Մադրիդյան սկզբունքներից, ուղղակի զոնդավորում է «խաղաղության» պարամետրերը՝ դրանք տեղափոխելով խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների դաշտ: 

Բացառված չէ, որ դա հայ-ամերիկյան լոբբիստական խմբի՝ Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու պահանջի արդյունք է, քանի որ, ըստ նրանց, դա նշանակում է «հողի փոխանակում թղթի հետ»: Փոխզիջումային ուղիների իր պատրաստակամությունը նշելով՝ Փաշինյանը պնդում է, որ նույնն անի նաև Ադրբեջանը: 

Սակայն օբյեկտիվորեն դատելու դեպքում կարելի է տեսնել, որ Բաքուն դրա համար դեռ չի հասունացել: Ինչպես նշում է արևմտյան մի դիվանագետ, ամեն ինչ պտտվում է «տարածք խաղաղության դիմաց» սկզբունքի շուրջ, իսկ եթե խաղաղությունը միայն ռազմական գործողությունների բացակայությունն է, ապա ստացվում է, որ տարածք հանձնելով՝ հայերը կստանան միայն չհարձակվելու մասին խոստում, իսկ դա հարցի լուծում չէ: 

Իրականում անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ինչ-որ կարգավիճակի ճանաչում, նրա անվտանգության որևէ երաշխիք և այդպես շարունակ: Փաշինյանն առայժմ ակտիվ մանևրում է: Ի՞նչ արդյունքի և արդյո՞ք որևէ արդյունքի կհասցնեն նրա այդ ջանքերը, դժվար է կանխագուշակել: 

Հակամարտող կողմերի մոտ եղել է և կա ներքին ուժեղ հակադրություն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առայժմ չի նախանշել իր նոր դիրքորոշումը, եթե, իհարկե, նա նոր դիրքորոշում ունի: 

Այնինչ փոխվում են արտաքին հանգամանքները և ուժեղանում է դրանց ազդեցությունը տարածաշրջանում ընթացող պրոցեսների վրա: 

Ո՞վ ավելի ուժեղ կգտնվի:

Կամո Խաչիկյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами