Դե Յոնգ. «Բարսելոնայում» ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բորուսիայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի մրցելույթների մասին:
«Ինձ դուր է գալիս «Բարսելոնայում» խաղալը: Այս թիմում ես ինձ, իրոք, երջանիկ եմ զգում:
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» ամենաբարդ խմբերից մեկում է հայտնվել, սակայն մենք ցույց ենք տվել, որ կարող ենք պատվով դուրս գալ այս իրավիճակից:
Ընթացիկ մրցաշրջանում մենք շատ միավորներ ենք կորցնել, սակայն «Բարսելոնայում» ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է»,- դե Յոնգի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: