Այաթոլլա Խամենեին ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի ընտրախավին գայթակղելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն սեքսը, փողը եւ արեւմտյան ապրելակերպն օգտագործում Է իրանական ընտրախավ ներթափանցելու համար՝ գայթակղեցնելով այն մարդկանց, ովքեր պետական որոշումներ են կայացնում: Այս հայտարարությունն,արել Է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով «Բասիջ» միլիցիայի հրամանատարների առջեւ:
Ինչպես նշել Է գործակալությունը, Խամենեիի հայտարարությունն արվել Է «Արեւմուտքի ներթափանցման» հանդեպ սարսափի ֆոնին լրագրողների եւ մտավորականների կալանքների ալիքից հետո, երբ Իրանը համաշխարհային տերությունների հետ համաձայնության հասավ իր միջուկային ծրագրի շուրջը:
«Այդ ներթափանցման համար օգտագործվում են երկու հիմնական բան՝ փողը եւ սեռական գայթակղությունները: Դա կիրառվում Է համոզմունքները, կարծիքները եւ ապրելակերպը փոխելու համար, այնպես որ ներգործման այդ օբյեկտը մտածի ճիշտ այնպես, ինչպես ամերիկացին»,- ընդգծել Է Խամենեին:
Նրա խոսքով՝ այդ ներթափանցման հիմնական թիրախն ընտրախավն Է՝ ազդեցիկ մարդիկ եւ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու որոշումներ են կայացնում:



