Աբովյանում ավտոմեքենա հրկիզած տղամարդը ձերբակալվել է
ОБЩЕСТВО
տահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա եւ հրկիզել այն, տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նոյեմբերի 17-ին, ժամը 04.23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, բաժին բերման ենթարկված՝ Աբովյանի 45-ամյա բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 03.50-ի սահմաններում, հիշյալ «Տոյոտա Կորոլլա»-ն հրկիզել է ինքը:
45-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



