Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տարօրինակ մարդիկ են հայերը. խաղաղ ժա­մա­նակ մեկ­նում են ով որ­տեղ կա­րող է, բայց պա­տե­րազ­մի ժա­մա­նակ թող­նում են ամեն ինչ և վե­րա­դառ­նում տուն

МЕЖДУНАРОДНОЕ

riafan.ru-ն «Տվեք հայերին անպատերազմ 100 տարի, և նրանք շուռ կտան աշխարհը» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում հուշանվերների ամենամեծ ընտրության վայրը «Վերնիսաժն» է։ 

Այդ տարածքի հարևանությամբ գտնվում է մի ոչ մեծ խնամված հրապարակ, որի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանն է (իրականում հեղինակը սխալվում է. խոսքը Վարդան Մամիկոնյանի արձանի մասին է, սակայն նյութի սկզբի հատվածը հենց Նժդեհի մասին է-«Փաստ»), հենց այն մարդու արձանը, որի պատճառով վերջերս տհաճ խոսակցություն է եղել հայերի և ռուսների միջև։ 

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Արմավիրի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Նժդեհի հիշատակի ցուցատախտակը։

 Ռուսաստանում շատերը, այդ թվում քաղաքական գործիչները, քաղաքագետները և պատմաբանները պաշտպանել են նրան՝ Նժդեհին անվանելով կոլլաբորանտ և նացիստական հանցագործ։ 

Իսկ ահա Հայաստանում նա համարյա սուրբ է, որը փրկել է հայ ժողովրդին սպանդից և պահպանել է երկրի սահմանները։ Այս հարցը բարդանում է նաև այն պատճառով, որ ռուս քաղաքագետների շրջանում կարծիքները տարբեր են։

 Նրանց որոշ մասը գտնում է, որ չնայած Նժդեհն իրոք համագործակցել է Հիտլերի հետ, բայց իրականում նա ոչ մեկին չի սպանել, և նրան նստեցրել են ոչ թե ռազմական հանցագործությունների, այլ հակախորհրդային գործունեության համար։ 

Բացի դա, չնայած այդ մարդու հիշատակի ցուցատախտակը Ռուսաստանում է, բայց այն գտնվում է հայկական եկեղեցու տարածքում, այսինքն՝ Նժդեհին չեն պարտադրում ռուս հասարակությանը։ 

Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, իրենց համար Գարեգին Նժդեհը և մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որպես պատմական դեմքեր, ունեն նույն ուրվագծերը, քանի որ երկուսն էլ կռվել են Հայաստանի և հայերի համար։ 

Ըստ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլ յանի, այս ամբողջ պատմությունն ի սկզբանե քաղաքականացված է եղել, և այդ ամենը ասպարեզ են նետել, այսպես ասած, Ռուսաստանի և Հայաստանի «բարեկամները»՝ ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ 

Նա նաև նշել է, որ անգամ Մեծ հայրենական պատերազմի ժամանակ Երրորդ ռեյխի մոբիլիզացիայի մակարդակը, որը եղել է ամենաբարձրերից մեկը, կազմել է բնակչության թվի 16%-ը, իսկ ահա Արցախում Հայրենականին մասնակցության ցուցանիշը կազմել է 30 %, միայն Չարդախլու գյուղը ԽՍՀՄ-ին տվել է երկու մարշալ, այսինքն՝ անիմաստ է քննարկման հարց դարձնել այդ պատերազմում հայ ժողովրդի մեծ ներդրումը։ 

Բանակի մասին: Իրականում Հայաստանում բանակը սրբություն է։ Այնտեղ սիրում են ասել. 

«Տվեք մեզ հարյուր տարվա խաղաղություն, և մենք շուռ կտանք աշխարհը»։ Հավանաբար, դա այդպես էլ կլինի, բայց, ցավոք, նման հնարավորությունը դեռևս ոչ մի անգամ չի եղել։ 

Ընդ որում, այդ երկրում բանակն ու եկեղեցին նույն մեդալի երկու կողմերն են, և հավատացյալ հայի համար հանդիսանում են լրիվ անբաժանելի մասեր։ 

Հատկապես ռազմատենչ են ղարաբաղցիները։ Ասում են, որ այնտեղ ծառայությանը ոչ պիտանի ճանաչվելը իսկական դժբախտություն է համարվում։ 

Տարօրինակ մարդիկ են հայերը։ Խաղաղ ժամանակ մեկնում են ով որտեղ կարող է, բայց պատերազմի ժամանակ թողնում են ամեն ինչ և վերադառնում տուն։ 

Լեռնային Ղարաբաղը (Հայաստանում անվանում են Արցախ) ինքնըստինքյան լրիվ կազմավորված պետություն է։ 

Ներկայումս այնտեղ որոշակիորեն սահմանին պահպանվում է հրադադարը։ Արցախը ոչ հարուստ, բայց ինքնուրույն ու նաև հեռանկարային երկիր է, ինչի մասին վկայում են նաև նրա տնտեսական աճի ցուցանիշները։ 

Արդեն 10 տարի այդ հանրապետության տնտեսական աճը լինում է երկնիշ։ Արցախի այցեքարտերն են պարենային ապրանքները, խմիչքը և, իհարկե, բնությունը։ Էկոտուրիզմը այդտեղ հեռանկարային ուղղություն է։ 

Ներկայումս Արցախ այցելած զբոսաշրջիկների մեծ մասը հայեր են, բայց կան նաև այլ երկրների զբոսաշրջիկներ, և նրանց թիվը անընդհատ աճում է։ 

Իսկ արդյոք հնարավոր է, որ Արցախը միանա Հայաստանին։ Այդ հարցը այդպես էլ կախված է հայկական օդում։ 

Տեղի փորձագետները ասում են, որ դա վերջին տարիների գլխավոր միտքն է, բայց և այնպես ներկայումս ընթանում են բանակցություններ, և աստված մի արասցե, որ դրանք խզվեն, քանի որ այդ դեպքում կսկսվեն ռազմական գործողություններ։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակադրությունը չի խանգարում Ղարաբաղյան հարցի լուծման բանակցություններին։ 

Երևի թե դա միակ հարթակն է, որտեղ Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը ունեն փոխհամաձայնություն։ Ընդ որում, ԱՄՆ-ի 9 նահանգներ օրենսդիր իշխանությունների մակարդակում ճանաչել են Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղը ունի 20 եղբայր-քաղաքներ, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լիբանանում գործում են ղարաբաղյան ներկայացուցչություններ, Բասկերի երկիրը և Նոր Հարավային Ուելսը աջակցում են այդ երկրին։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցով ոչինչ պարզ չէ։

 Ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն և ո՛չ էլ Ստեփանակերտը, ինչպես երևում է, անգամ մոտավորապես չեն հասկանում՝ ինչ անել և ուր շարժվել։ Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի լուծումը անհնար է իրականացնել առանց ադրբեջանական կողմի շահերը հաշվի առնելու։

 Նման կերպ Հայաստանը Ադրբեջանին ընդառաջ քայլ է կատարել։ Այսինքն, դա նշանակում է, որ հայերը հույս ունեն փոխադարձ քայլերի։ Նշենք նաև, որ ներկայումս Հայաստանի սահմանների պաշտպանների պակաս չի զգացվում։ Հայաստանում շատ են նաև սիրիացի հայ փախստականները։ 

Իհարկե, փախստականը փախստական է, բայց ցանկացած դեպքում նրանք Հայաստանում օտարներ չեն։ Լեզուն գիտեն, իսկ տեղացիներից ոչնչով չեն տարբերվում։ 

Իհարկե, որոշ տարբերություններ կան մենթալիտետում և բարբառում, բայց դրանք շատ արագ են հաղթահարվում։ Հայերը Ռուսաստանին վերաբերվում են և՛ սիրով, և՛ խանդով, և՛ անգամ որոշ վիրավորվածությամբ։ 

Նրանց համար Մոսկվան բնական դաշնակից է, իսկ ռուսաց լեզուն՝ փաստացի երկրորդ մայրենի լեզու։ 

Հայաստանը հետևողական կերպով ՄԱԿ-ում չի աջակցում Ղրիմի հարցով ընդունվող հակառուսական որոշումներին և խիստ է արձագանքում Մոսկվայի հանդեպ հնչած ցանկացած անարդարությանը։

 Հայերը անգամ համարում են, որ կարող են դառնալ կամուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

 Իսկ փոխարենը իրենց մեծ եղբորից նրանք փոխադարձորեն սպասում են պաշտպանություն և իրավիճակի հասկացողություն։ Երևի թե դա համարժեք փոխանակում է։

Կամո Խաչիկյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами