Հայտնիներ, որոնք «դավաճանել» են հարսանեկան ճերմակ զգեստին (լուսանկարներ)
ЛАЙФՀայտնի մարդիկ, հատկապես՝ արվեստի բնագավառի ներկայացուցիչները, սիրում են կոտրել կարծրատիպերը, տարբերվել մյուսներից` անելով որևէ արտառոց քայլ: Այս առումով աստղերի շրջանում հետաքրքրական է հարսանեկան զգեստների ընտրությունը: Նրանցից շատերն ավանդական ճերմակի փոխարեն նախապատվությունը տվել են մյուս գույներին, նշում է tatler.ru-ն:
Օրինակ` Շերոն Սթոունը, Ջեսիկա Բիլը, Գվեն Սթեֆանին դեպի խորան են գնացել վարդագույն զգեստներով, մինչդեռ Սառա Ջեսիկա Փարկերը, Քելի Կուոկոն ու Թինա Թըրները կրել են սև գույնի հարսանեկան զգեստներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ հարսանեկան ճերմակ զգեստին «դավաճանած» առաջին աստղը եղել է անզուգական Էլիզաբեթ Թեյլորը, ով իր բազմաթիվ ամուսնություններից մեկի ժամանակ կրել է կանաչ, իսկ մյուսին` դեղին զգեստ: Ստորև ներկայացնում ենք նոր սերնդի 10 աստղի, ովքեր հրաժարվել են ճերմակ զգեստից.
Ջեսիկա Բիլ

Շենեյ Գրայմս

Գվեն Սթեֆանի

Սառա Ջեսիկա Փարկեր
Շերոն Սթոուն

Քելի Կուոկո

Թինա Թըրներ
Ջեսիկա Սիմփսոն

Կիրա Նայթլի

Ջուլիանա Մուր




