ՊՍԺ-ի նախագահը ցանկանում է հրավիրել Դիեգո Սիմեոնեին
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին ցանկանում է փարիզյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» 49-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, հաղորդում է AS-ը։
ՊՍԺ-ի ղեկավարը կարծում է, որ նրա ղեկավարությամբ թիմը կկարողանա հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։
ՊՍԺ-ն այժմ գլխավորում է գերմանացի Թոմաս Տուխելը, որի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։
Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011թ․ դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի հաղթող, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ երկու դեպքում էլ պարտվելով Մադրիդի «Ռեալին»։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



