«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվության հեռուստամարաթոնին նվիրաբերվել է մոտ 1 միլիոն 400 հազար դոլար
ОБЩЕСТВО
Այսօր՝ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը անցկացնում է ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր եւ արեւ համայնքներին» խորագրի ներքո։
Ըստ վերջին տվյալի նվիրաբերվել է մոտ1 միլիոն 400 հազար դոլար։
12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երեւանում, իսկ հաջորդ 8 ժա մը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



