Եվրոպայի լիգա․ Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
СПОРТՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը։
Մրցանակին հավակնում են պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը, գերմանական «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիտի Կամադան եւ պորտուգալական «Պորտուի» հարձակվող Վենսան Աբուբաքարը։
Ֆերնանդեշը երկու գոլ է խփել եւ երկու գոլային փոխանցում կատարել հոլանդական ՊՍԺ-ի դեմ խաղում (4:0), Աբուբաքարը դուբլի հեղինակ է դարձել շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ խաղում (2:1), Խիմենեսը մեկ գոլով է աչքի ընկել պորտուգալական «Բրագայի» դեմ խաղում (3:3)։ Կամադան երկու գոլ է խփել Լոնդոնի «Արսենալին» (2:1)։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



