Յոթ մարդ զոհվել է Կանադայում ոչ մեծ ինքնաթիռի կործանումից
ОБЩЕСТВОԿանադական Քինգսթոնից (Օնտարիոյի նահանգ) ոչ հեռու Piper PA-32ոչ մեծ ինքնաթիռի վթարի զոհ է դարձել յոթ մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CTV հեռուստաալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, դժվար տեղանքում, քաղաքային օդանավակայանից 5-7 կիլոմետր հեռու։ Փրկարարների թիմերը միայն վերջերս են կարողացել հասնել կործանման վայր։ Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռում յոթ մարդ է եղել, այդ թվում՝ երեք երեխա։ Բոլորը զոհվել են։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ինքնաթիռը թռել էր Տորոնտոյից (Օնտարիո), եւ այնտեղ կարող էր գտնվել մինչեւ վեց մարդ։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



