Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավարտվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը

ЭКОНОМИКА

Past.am

Նոյեմբերի 29-ին Երեւանում կայացել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը, որը կրում էր «Հաջողությունների ներկայացում, արդյունքների ամփոփում» խորագիրը։

 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից։ Որպես «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության առանցքային նախագիծ, ծրագիրն  իրականացվել է 2016-2019 թվականների ընթացքում, ունենալով մեկ նպատակ՝ էապես նպաստել մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում, հզորացնելով ՓՄՁ ոլորտը ինչպես մակրո, այնպես էլ մեզո եւ միկրո մակարդակներում։ Գործունեության չորս տարվա ընթացքում ծրագիրը ոչ միայն լիարժեք կերպով ծառայել է սահմանված նպատակների իրագործմանը, այլեւ գերազանցել է նախանշված թիրախները՝ նախագծի հինգ բաղադրիչների շրջանակում նախատեսված իր միջոցառումների մեծ մասով։ Դրանով իսկ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը ծառայել է իբրեւ օրինակ եւ կատալիզատոր այն ոլորտների համար, որոնց աջակցել է՝ նպաստելով դրանց զարգացմանը։

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն իր ողջույնի խոսքում նախարարության եւ իր անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության եւ  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գործընկերներին՝ նշելով, որ համագործակցությունը շատ հաջողված էր եւ արդյունավետ։ «Ես ներսից եմ տեսել աշխատանքը, տեսել եմ, թե  ինչ ոգեւորությամբ եւ նվիրումով են աշխատել բոլորը, եւ այդ աշխատանքի հաջողության վկայություններն ակնհայտ են։ Այսօր մենք ունենք ՓՄՁ արհեստավարժ ռազմավարություն, եւ ես վստահ եմ, որ իմ եւ մեր առաջիկա հաջողությունները նաեւ դրանով են պայմանավորված լինելու։ Մենք կհասնենք մեր նպատակներին», - ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Նա հույս է հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված համագործակցությունը շարունակություն կունենա եւ ապագայում կգրանցվեն ավելի մեծ հաջողություններ։

 

Պանելային քննարկումների ժամանակ Նաիրա Մարգարյանը խոսել է նաեւ մեկ այլ հաջողված ծրագրի՝ նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով համատեղ ջանքերով կազմակերպված եւ իրականացված  «Հանրային կապեր եւ հաղորդակցություն» եւ «Նամակագրության հիմնական սկզբունքները» թեմաներով դասընթացի մասին, որն անցկացրել է Հայկական Փի Ար ասոցիացիան։ Փոխնախարարի համոզմամբ, դա լավ սկիզբ էր, որը պետք է շարունակել, քանի որ նման դասնընթացները ոչ միայն գիտելիք եւ հմտություններ են փոխանցում, այլեւ դրականորեն փոխում են մթնոլորտը։

 

Ավելի քան չորս տարի  «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը ծավալել է իր գործունեությունը տարբեր  մակարդակներում՝ ուղղված Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանը՝ շեշտը դնելով հինգ արդյունքային ոլորտների եւ փոխկապակցված թեմաների շրջանակի վրա։ Ավելի քան 200 միջոցառումների շրջանակում առաջարկվել է գործնական կապերի հաստատումից մինչեւ վերապատրաստման դասընթացների եւ ուսումնական այցերի միջոցով տրամադրվող մասնագիտական ուղղորդում, որից օգտվել է մոտ 3500 ընկերություն եւ սթարթափ՝ ստեղծելով ավելի քան 450 նոր աշխատատեղ, առաջ մղելով նոր գաղափարներ եւ նպաստելով հավելյալ արժեքի ու 150-ից ավելի նոր բիզնես միավորների ստեղծմանը։

 

Մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունն ու կառավարական կառույցները ներկայացնող տարբեր շահառուների հետ դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաեւ կարիքներին արձագանքումը կարեւոր նշանակություն են ունեցել ծրագրի գործունեության ազդեցության համար։

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества