Հայտնի են ամուսնության ամենաերջանիկ և ամենածանր տարիները
ЛАЙФՈչ բոլոր զույգերն են գիտակցում, որ ընտանիքը երկկողմանի ջանքերի ներդրում է պահանջում: Վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպայում 2,1 միլիոն ամուսնություններից 950 հազարը ավարտվում է ամուսնալուծությամբ: Slater & Gordon ընկերության մասնագետները պարզել են, թե ամուսնության որերորդ տարին է համարվում ամենածանրը, և որերորդը՝ ամենաերջանիկը:
3 տարի
Հարաբերությունների 3-րդ տարվանից հետո մարդիկ ամենից առաջ համակերպվում են զուգընկերոջ թերությունների հետ, և նրանց կյանքը ավելի հարմարավետ է դառնում: Շատ հաճախ ընտանեկան կյանքի երրորդ տարում զույգը երեխա է ունենում, և նրանց հարաբերությունները միայն ամրապնդվում են:
Ամուսնության հենց երրորդ տարին է համարվում ամենաերջանիկը:
5 տարի
Առաջին, իրապես լուրջ խնդիրները սկսվում են ամուսնական կյանքի հինգերորդ տարում: Երեխաները դեռ չեն մեծացել և մեծ դժվարություններ են առաջացնում, որոնք միախառնվում են աշխատավայրի խնդիրների, տնային դժվարությունների հետ, և ընդհանուր առմամբ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում:
Հարաբերությունների այս տարին ամենաբարդն է համարվում:
7 տարի
Համատեղ կյանքի յոթերորդ տարին հետազոտողները անվանում են ինքնատիպ պատ, որը զույգերը պետք է հաղթահարեն: Սա բարդ շրջան է, բայց եթե զույգերը գլուխ հանեն, ապա առջևում նրանց սպասվում է ամուր ու երջանիկ ամուսնություն:
Գործոններ, որոնցից պետք է խուսափել ամուսնությունը պահպանելու համար
- Չարդարացված սպասումներ
- Խնդիրների չբարձրաձայնում
- Հարաբերությունները վերականգնելու անկարողություն կամ ցանկության բացակայություն
- Լսելու ցանկության բացակայություն
- «Կյանքը» սոցիալական կայքերում
- Ֆինանսական խնդիրներ
- Կրթության բացակայություն