Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող
ОБЩЕСТВОՆոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության զինծառայող:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



