900.000 դրամ` Գյումրիի գլխավոր տոնածառի ձևափոխման համար
ОБЩЕСТВОՄեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու մարզից: Այս տարի համայնքի բյուջեից քաղաքի գլխավոր տոնածառի մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացվել է մոտ 3 մլն դրամ:
Այս տարի տոնածառը նախորդ տարիներից տարբերելու համար Գյումրու ավագանին վերջին նիստի ժամանակ որոշեց 900.000 դրամ հատկացնել տոնածառի ձևափոխման համար: «Հիմնանորոգված փողոցները այս տարի նոր ձևավորում ու լուսավորություն կունենան, այդ նպատակով էլ 10 մլն դրամ է հատկացվել»,-նշեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



