Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է:
Նախարարն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Մեկնաբանելու բան չունեմ: Մենք ունենք մեր օրակարգը, մենք ունենք մեր նպատակները, մենք ունենք շատ ակտիվ ներգրավում բանակցային գործընթացի մեջ: Այս 1,5 տարվա ընթացքում, ինձ թվում է, որ առավել քան հստակ ի ցույց է դրված լրջությունը մեր կողմից այս բանակցային գործընթացի մեջ, ակտիվությունը, շփումների ծավալը, օրակարգային հարցերի ծավալը: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մեր մասով լրջորեն աշխատել ենք խաղաղ կարգավորման այս լրջագույն հարցի շուրջ»,- ասաց Մնացականյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



