Գիտնականները հայտնաբերել են շաքարախտը և քաղցկեղը կանխարգելող մթերքը
ЛАЙФ
Գրանադայի և Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանների մասնագետները պրոֆեսորներ Անհել Հիլի և Ռոզա Օրտեգայի ղեկավարությամբ ուսումնասիրել են կաթի և կաթնամթերքի դերը քրոնիկական հիվանդությունների կանխարգելման գործընթացում, հաղորդում է Medicalxpress-ը:
Ինչպես նշվում է, կաթը ազդում է մկանների զանգվածի և ոսկորների ձևավորման վրա: Բացի այդ, դրա օգտագործումը կապված է միզապարկի և կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ցածր վտանգի հետ: Նրանց մոտ, ովքեր ցածր յուղայնությամբ կաթ են օգտագործում, ավելի փոքր է նյութափոխանակության սինդրոմի և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը: Կապ կա նաև հղիության ընթացքում կաթի օգտագործման և նորածնի քաշի միջև:
Ավելի վաղ ամերիկացի հետազոտողները հայտարարել էին, որ մրգային հյութերը, այդ թվում թարմ քամված, վնասակար են առողջությանը և կարող են վաղաժամ մահվան հանգեցնել: