Տղամարդկանց հոգեբանության գաղտնիքներ, որոնց իմացությունը հեշտացնում է ձեր կյանքը
ЛАЙФՆա լրացուցիչ դաստիարակության կարիք չունի
Մինչեւ չափահաս դառնալը տղամարդն արդեն հասցնում է նմանվել կիսաֆաբրիկատի։ Եւս մի քանի տարի անց նրա կերպարն ու անձը վերջնականապես ձևավորվում են։ Այնպես որ դուք, ամենայն հավանականությամբ, նրան հանդիպում եք արդեն պատրաստի, ձևավորված վիճակում՝ ձեր առջև որպես կանոն լինում է մեկը, ով կարողանում է մաքրություն անել, աղբը տանել թափելու, միացնել լվացքի մեքենան ու նույնիսկ շիլա եփել։ Պետք չէ փչացնել նրան, հակառակ դեպքում 10-20 տարի հետո դուք կստանաք անօգնական արարած, որն ունակ չէ առանց կողմնակի օգնության վերնաշապիկը տարբերել տաբատից կամ էլ խոհանոցում գտնել բաժակ ։ Պետք չէ նրան համարել երեխա, որը մինչեւ ձեզ հանդիպելը չգիտեր ինչպես պահել իրեն սեղանի շուրջ ու ինչպես շփվել ընկերների հետ։ Նրան ամեն քայլափոխի ցուցումներ ու խրատներ մի տվեք։
Հաշվի առեք, որ մինչեւ ձեր հարաբերությունները նա արդեն կյանքի որոշակի փորձ ուներ կուտակած՝ սովորություններ ու նախասիրություններ, իսկ հետո հայտնվում եք դուք՝ ներկայանալով որպես ոմն Ֆրեկեն Բոք ու սկսում եք նրան սովորեցնել առողջ կենսակերպի կանոնները։ Հարգեք նրա կենսակերպը, նրա հետաքրքրությունները ու ամեն ինչ թողեք այնպես , ինչպես կա։
Շարունակությունը՝ այստեղ