Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տեղեկատվության ազատության ոլորտում նման հատվածային փոփոխությունները մերժելի են».

ИНТЕРВЬЮ

Երեկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում զետեղված նախագիծը մասնագիտական շրջանակների դժգոհությանն է արժանացել։ 

Խոսքը Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի մասին է։ 

Իհարկե, դեռ առիթ կլինի մանրամասն անդրադառնալ նախագծի բնույթին, հիմնավորումներին, բայց խնդիրն, ըստ էության, այն ներկայացնելու հապճեպության, և որ ամենակարևորն է՝ մասնագիտական շրջանակների հետ չքննարկելու մեջ է։ 

Ի դեպ՝ վերջին շրջանում տարբեր ոլորտների մասնագիտական շրջանակներ հաճախ են բարձրաձայնում այն մասին, որ համապատասխան կառույցները օրենքի նախագծերի մշակման փուլում որևէ քննարկում չեն կազմակերպում հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ։ 

Նախագծի հիմնավորումներում մասնավորապես ընդգծվել է. 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 1-ին մասը նախատեսում է տեղեկատվության տրամադրման սահմանափակումները, 3-րդ մասը նախատեսում է սահմանափակման ոչ ենթակա տեղեկատվության շրջանակը։ 

Մասնավորապես, նշյալ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝ 2) ներկայացնում է ՀՀ տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը։ 

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։ 

Քանի որ Օրհուսի կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասը ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված մերժման հիմքը»։ 

Նախարարությունն ընդգծում է, որ տեղեկատվության ազատության իրավունքը շրջակա միջավայրին առնչվող հարցերի շրջանակում, չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, պետք է բացարձակ չլինի, քանի որ շրջակա միջավայրի անվտանգության հարցը հանդիսանում է պետության առաջնային խնդիրներից մեկը, որն ունի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կարևորություն։ 

Ուստի, շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության տնօրինողը պետք է տիրապետի այնպիսի իրավական գործիքների, որոնց միջոցով կարող է հավասարակշռել հանրային անվտանգությունն ու հայցող սուբյեկտի համար տեղեկատվության հասանելիությունը։ 

Այս խնդիրների կարգավորման, պրակտիկայում առկա իրավիճակի բարելավման նպատակով առաջարկվում է 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կտրվի «բնապահպանական տեղեկություն» հասկացության բովանդակությունը, որի միջոցով ավելի հստակ կլինի տեղեկատվության շրջանակը և նման տեղեկատվությունը երաշխավորված կլինի կամայական մեկնաբանությունների հնարավորությունից։ 

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր, նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում հայտնեց, որ վերոնշյալը չի քննարկվել մասնագիտական կառույցների հետ, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ ոլորտի վրա։ 

«Տեղեկատվության ազատության ոլորտում նման հատվածային փոփոխությունները մերժելի են։ Ոլորտը բարեփոխելու անհրաժեշտությունը վաղուց առկա է, և այն չպետք է սահմանափակվի մեկ ոլորտով։

 Որքան էլ բնապահպանական ոլորտը կարևոր է, այնուամենայնիվ, կան նաև այլ առաջնային ոլորտներ, որոնք նույնպես պետք է պատշաճ կերպով ներկայացված լինեն օրենքում։ Մի խոսքով, որևէ մասնագիտական ՀԿ չի մասնակցել քննարկումներին, ինչից ելնելով էլ կարծում ենք, որ մասնագիտական կառույցների կարծիքը լսելու համար հանրային քննարկումներ կազմակերպելու ձևն արդեն իսկ խաթարված է։ 

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա այն նույնպես խրախուսելի չէ, որովհետև օրենքի՝ 16 տարվա կիրառման փորձի ընթացքում հավաքվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք նույնպես պետք է իրենց արտացոլումը գտնեն օրենքում և կարգավորվեն օրենքով։ 

Այդուհանդերձ, քանի որ այս օրենքում ցանկացած փոփոխություն կարող է փոխել ամբողջ օրենքի տրամաբանությունը և ազդեցությունը, մինչև հիմա ձեռնպահ ենք մնացել նշված օրենքին կպնելուց։ 

Ու հանկարծ խիստ պատահաբար տեղեկանում ենք, որ կա մի կառույց, որն ուզում է օրենքը փոփոխության ենթարկել՝ ըստ իրենց կառույցի առաջնահերթությունների»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նման մոտեցումը մերժելի է։

Անդրադառնալով առաջարկվող փոփոխության բովանդակությանը՝ Շ. Դոյդոյանը հավելեց. «Այն հարցերը, որոնք ուզում են կարգավորել, արդեն իսկ կարգավորված են ՀՀ Սահմանադրությամբ, Օրհուսի կոնվենցիայով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։ 

Այսինքն, լրացուցիչ, հատուկ ամրագրման անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում։ Գուցե իրենց հետ գաղափարը քննարկելուց հետո կարող է գանք որոշակի փոխհամաձայնության, բայց այս պահին պետք չէ խորանալ՝ հասկանալու նշվածի անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը։

 Պետք է կրկին շեշտեմ, որ կան առավել հրատապ հարցեր, որոնք պետք է ամրագրվեն այս օրենքում։ Օրենքի փոփոխությունները պետք է համալիր իրականացվեն և ոչ թե հատվածային՝ ըստ ոլորտների անհրաժեշտության»։

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%