Անի Երանյանն ուշքի եկավ ու «գլխին տալով» վերադարձավ Հայաստան (լուսանկարներ)
ЛАЙФԴերասանուհի Անի Երանյանի՝ Հայաստանը լքելու, եկամտաբեր ու իրեն հայտնիություն բերած աշխատանքը թողնելու ու Մոսկվա բնակվելու մեկնելու որոշումը ոչ միանշանակ ընդունվեց նրան հետևողների ու երկրպագուների կողմից։
Անին արդեն մոտ երկու ամիս է, ինչ վերադարձել է Հայաստան։ Նա հանդես է եկել տոնական ֆոտոշարքով։
Դերասանուհին հարցազրույց է ունեցել Bravo.am-ի հետ ու անկեղծ խոսել որոշ բաների մասին;
Խոսելով կարիերայի մասին՝ դերասանուհին ասում է՝ «Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը եւս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է: Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա եւ նրա սերն իմ հանդեպ անդավաճան է: Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում. սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան:»
Կյանքի այլոլորտների մասին դերասանուհին պատմել է՝
Վաղը
Մարդը պետք է կարողանա միայնակ լինել երջանիկ: Երբեք պետք չէ ուրիշ մեկին դարձնել իմաստ, երջանկություն կամ լիարժեքություն, որովհետեւ եթե դու քեզ հետ երջանիկ ու լիարժեք չլինես, կողակցիդ չես կարողանա տալ լիարժեքություն, այլ միայն կիսատություն կտաս: Երբ հանդիպում ես այն մեկին, ում կողքին երջանիկ ես, պատրաստ ես քո օդից, ազատությունից տալ նաեւ նրան, ապա կարող ես համարել, որ գտել ես քո նոր՝ ուրիշ լիարժեքությունը: Այդ ժամանակ արդեն կտեսնես քո կամ արդեն ձեր վաղը:
Այսօրվա տղամարդիկ
Իրականությունն ու մեր պատկերացումները շատ են փոխվել: Այսօր արական սեռի ներկայացուցիչները կանանցից կամակոր են եւ պահանջկոտ, ձեռնարկող չեն եւ նեղացկոտ են: Չեմ հասկանում՝ աշխարհը խառնվել է իրար, ճիշտն ու սխալը վերացել են: Կնամեծար տղամարդկանց բարդույթավորում են «պոդկաբլուչնիկ» պիտակով, կնոջն անհարգալից վերաբերվողներին համարում են տղամարդ: Ի վերջո, մենք շատ ծանր բեռ ենք վերցրել մեր ուսերին եւ քարշ ենք տալիս, բայց այլ տարբերակ չկա՝ կա՛մ նա կլինի մի քիչ իմ պատկերացումների նան, կա՛մ ավելի լավ է՝ չլինի:
Նեղացած չի
Ես սիրում եմ իմ քաղաքը: Սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, երկրպագուներիս եւ այն, ինչով զբաղվում եմ արդեն 10 տարուց ավելի, բայց, ցավոք, ժողովուրդս չարացած է: Ծերերը երիտասարդներին հայհոյում են եւ անիծում, երիտասարդները մեծերի հանդեպ հարգանքը կորցրել են: Ինձ հանգիստ էր պետք, ու դեռ պետք է: Տաքն ու սառը տարբերակելու ճիշտ ժամանակն էր: Իմ Հայաստանն այսքան բեռ է քարշ տալիս, ես ո՞նց կարող եմ իրենից նեղանալ:
Հարցազրույցից անհայտ երևում է, որ այն նպատակը, ինչ դերասանուհին հետապնդում էր Մոսկվա մեկնելիս, չի հաջողվել, սակայն նա չի հուսալքվել և վերադարձել է իր անդավաճանի մոտ։
Հարցազրույցը մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ Bravo.am