Պակիստանում չափազանց շոգ եղանակի պատճառով 474 մարդ է մահացել
ОБЩЕСТВОՊակիստանի հարավում աննախադեպ շոգ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 474-ի, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է 200 զոհի մասին:
Ինչպես հայտարարել է տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչ Սաիդ Նագնեջոն՝ մոտ 300 մարդ մահացել է տապից Կարաչի քաղաքի 4 խոշոր հիվանդանոցներում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ նրանց մեծամասնությունը 50 տարեկանից բարձր է:
Կարաչի քաղաքում ջերմաստիճանի սանդղակը հանգստյան օրերին բարձրացել էր՝ անցնելով 45 աստիճանը: Նշվում է, որ երկուշաբթի եկած անձրևը փոքր-ինչ մեղմել է իրադրությունը:
Բժիշկները բնակիչներին խորհուրդ են տալիս հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից և կրել թեթև հագուստ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



