Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հե­տև­անք­նե­րը բա­վա­կա­նին ծանր կլի­նեն, եթե չփոր­ձեն շտկել իրենց մո­տե­ցում­նե­րը»

ИНТЕРВЬЮ

Օրեր առաջ Արցախում տեղի ունեցած հանդիպումը մի շարք հարցադրումներ առաջացրեց։

 Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման մասին է, որին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախում սպասվելիք նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած կամ նման նպատակադրություն ունեցող գործիչները։ 

Նրանց թվում է եղել «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլ յանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլ յանը, ինչպես նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

 Հասարակական գործիչ Հայկ Նահապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ հանդիպմանը, Ադրբեջանի ռազմավարությանը, ինչպես նաև սահմանային լարվածությանը։ Անդրադառնալով վերոնշյալ հանդիպմանը՝ Հայկ Նահապետյանը նախ նշեց, որ հանդիպմանը ներկա չորս անձանցից երկուսն էին թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը։ «ՀՅԴ-ն դեռ թեկնածու չի առաջադրել, իսկ Մասիս Մայիլյանը պաշտոնապես չի հայտարարել առաջադրվելու մասին։ 

Մինչդեռ նախագահի մեկ թեկնածու էլ կա, որը, փաստորեն, ներկա չի եղել հանդիպմանը (խոսքը Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է-խմբ.)։ 

Ն. Փաշինյանն Արցախում ազատ, արդար ընտրություններից է խոսում, բայց, չհրավիրելով թեկնածուներից մեկին, անարդարության և կողմնակալության հիմքը հենց ինքն է դնում։ 

Կարծում եմ՝ իր մոտեցումը ինքնին հասկանալի է, քանզի ինքը և նրանք, ում հանձնարարականները նա կատարում է, ուզում են Արցախը տեսնել մարզի կարգավիճակում։ Այդուհանդերձ Արցախը պետություն է՝ երկրորդ հայկական պետությունը, և ընդամենը ժամանակի խնդիր է, որ Արցախը դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ առումով Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը ևս հայտնի է։ 

«Իսկ այս պարագայում վերոնշյալ վարքագիծը պարզապես նեղացկոտ պատանու կեցվածք է։ Երկրի գործադիր իշխանության գլուխը չի կարող երկիրը կառավարել նեղացկոտությամբ»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանն ու այդ «դաշտում» հակառակորդի պահվածքին, ապա Հ. Նահապետյանը նշեց.

 «Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի փոխել իր մարտավարությունը՝ Արցախի խնդրի լուծման ռազմավարության առումով։ 

Իսկ այդ ռազմավարությունը հիմնվում է երեք մոտեցումների վրա. առաջին՝ Արցախը չպետք է լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, երկրորդ՝ Արցախի տարածքը պետք է բռնակցվի Ադրբեջանին, երրորդ՝ այդ տարածքում ազգությամբ հայ բնակիչները պետք է ցեղասպանվեն և հայրենազրկվեն։ 

Իրենք հետևողականորեն հետամուտ են իրենց նպատակի իրագործմանը։ Եթե Հայաստանի իշխանությունները և Հայաստանը, որպես Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր, մտածում են, որ Ադրբեջանն այլևս փոխվել է, ապա բավականին սխալվում են նման գնահատականի մեջ։ 

Հետևանքները, կարծում եմ, բավականին ծանր կլինեն, եթե չփորձեն շտկել իրենց մոտեցումները։ Արցախը կայացած պետություն է իր բացթողումներով, թերություններով, Արցախի ժողովուրդը պատրաստակամ է իր տարածքը պաշտպանել այնպես, ինչպես 1988-1994-ին, երբ Ադրբեջանին պարտադրվեց խաղաղություն, ինչը դարձավ ընդամենը զինադադար՝ հրադադարի տեսքով»։ 

Նշենք, որ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել Արցախի ՊԲ զինծառայող Ռաֆայել Ազիզյանը: 

Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ մասնավորապես շեշտելով, որ նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

 Թեպետ հստակեցված չէ, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, բայց փորձագիտական շրջանակների կողմից չբացառվեց հենց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մատնանշման հանգամանքը։ 

Հայկ Նահապետյանը, կարևորելով նշված պայմանավորվածությունները, ընդգծեց, որ 2016թ. ապրիլյան լայնածավալ գործողություններից հետո երկարատև ու հարաբերական կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն կար։ 

«Մշտադիտարկման սարքեր էին դրվելու, Վենետիկի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների տրամաբանությամբ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարություններն անուղղակի ամրագրելու էին Արցախի Հանրապետության ներկայիս սահմանները. պաշտպանական շրջանի ամբողջ երկայնքով սարքավորումների տեղադրման հանգամանքն ինքնին ցույց էր տալիս, որ միջազգային հանրությունը, ի դեմս կառույցների, այսուհետ ճանաչում էր այդ սահմանները։ 

Այդուհանդերձ, այսպես կոչված, վերելակային դիվանագիտությունը, որը գնահատվել էր որպես դիվանագիտական փայլուն հաջողություն, ձախողեց վերոնշյալը։ 

Իրականությունը սա է, և այդ ձախողման մեջ անմասն չեն նրանք, ում ազգային, պետական շահերից է բխում այդ պայմանավորվածությունների ձախողումը»,ասաց նա՝ մատնանշելով Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիային։

Վերադառնալով ներքին դաշտին՝ Հ. Նահապետյանի հետ զրույցում անդրադարձանք նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ և բանակում ծառայել ընդամենը 1 ամիս: 

«Գաղտնիք բացահայտած չեմ լինին, եթե ասեմ, որ Հայաստանի ներկայիս կառավարության, «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ, ինչպես նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի մի շարք անդամներ, ՏԻՄ ներկայացուցիչներ բացահայտ կամ թաքուն դասալիքներ են։ 

Այսինքն, այսօր Հայաստանի իշխանության ղեկին դասալիքների խումբ է նստած, որոնք օրենքով թույլ տրված որոշակի հնարավորություններով գնացել, ուսանել են դրսերում, որպեսզի գան, դառնան գիտնական, իրենց ուսումը ծառայեցնեն հայրենիքին։ Արդյունքում դա պարզապես ծառայությունից խուսափելու միջոց է օգտագործվել։ 

Եվ այսօր այդ խմբի մարդիկ փորձում են հանդես գալ նման նախաձեռնություններով։ 

Պատերազմող երկրի համար առավել հիմար և դավաճանական քայլ հնարավոր չէր մտածել։ 

Ու սա այն պարագայում, երբ մեր հասարակությունում սոցիալական անարդարության մեծ դեֆիցիտ կա»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկիրը պաշտպանելու են բոլորը։ «Երկիրը չեն պաշտպանելու միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակները, իսկ ունևորներն էլ վայելեն երկրի թալանը։ 

Այն ժամանակահատվածից, երբ Ն. Փաշինյանին բերեցին իշխանության ու նստեցրեցին վարչապետի աթոռին, այս ավելի քան մեկուկես տարվա ընթացքում բոլոր քայլերը մեր երկրի համար մարտահրավերներ ու սպառնալիքներ են դառնում։

 Պղծությունների քարոզչություն, սևերի ու սպիտակների բաժանում, ապօրինի հետապնդումներ։ Այս շարքը կարող ենք շարունակել, պարզապես կասեմ հետևյալը, որ Ն. Փաշինյանը գնում է «վաբանկ», նա իրականությունից կտրված է։ 

Նա մտել է մի տեղ, որը հետադարձ չունի, նա բոլոր կամուրջներն այրել է»,-եզրափակեց Հ. Նահապետյանը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%