ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» ծրագրով մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում
КУЛЬТУРАPast.am-ը հեռախոսազրույց ունեցավ 21 տարի առաջ Հայաստանից մեկնած երգչի հետ, ով մանրամասներ ներկայացրեց օրերս կայացած համերգից, հատուկ շեշտելով, որ իր գլխավոր նպատակը «Ավե Մարիա» ծրագրով Երևանում մենահամերգով ներկայանալն է:
Թերևս համերգի հետ կապված տեղեկությունը ներկայացնենք ստորև`
ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար: Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:
Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև, միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալ ձայն» մկտրված մաեստրոն զարմացրեց հանրությանը` բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ: Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական Լա Վոչե ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը ՝ զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:
Ռուբեն Էլբակյանի կողմից Ավե Մարիայի այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։
Հավելենք նաև, որ երգիչը մինչև Երևանից մեկնելը աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական օպերային թատրոնում, որպես սոլիստ և այժմ էլ շարունակում է իր անհատական կարիերան, զուգահեռ դասավանդելով եվրոպական երկու կոնսերվատորիայում:
Իսկ Երևանում կայանալիք մենահամերգի ժամկետները հրեա պրոդյուսերի ղեկավարությամբ դեռևս բանակցությունների փուլում են ներկա իշխանության ներկայացուցիչների հետ: