Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը»

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ն «Ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավշյա». Հայաստանի իշխանությանը կարող են իրենց բուռը հավաքել «սորոսիկները»» վերնագրով հոդվածում գրում է, որ «Բաց հասարակություն» կազմակերպությունը, որը հայտնի է նաև Սորոսի հիմնադրամ անունով, իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1997 թվականից։ Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին անդրկովկասյան այդ հանրապետությունում իր գործունեության 22 տարում հաջողվել է ցանել ավելի քան 50 միլիոն դոլարի «սածիլներ»։ 

Հաշվի առնելով այն, որ մեղրի տակառը կարող է փչացնել մեկ գդալ կուպրը, ներկայումս կարելի է փաստել, որ այդ փողերը ամբողջությամբ բավարարել են սորոսական կադրեր աճեցնելու և հետագայում դրանց կառավարությունում ներդնելու համար։ 

Ավելին, բացառված չէ, որ Հայաստանի իշխանությունը կարող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավշյա» մեթոդով զավթել Սորոսի մարդիկ։ 

Այն մասին, որ «Բաց հասարակություն -Հայաստան» հիմնադրամը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, վերջերս հայտարարել է Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Հիշեցնենք, որ նա այս տարվա սեպտեմբերին վարչապետի հրամանով ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Այս առիթով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ուլիխանյանը նշել է, որ Վանեցյանը խոսել է ոչ միայն այն մասին, որ Սորոսի հիմնադրամը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, այլ նաև այն մասին, որ ներկայումս Հայաստանում առկա են մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են դրսից, և որը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը։ 

Նման դասավորության պայմաններում առաջ է մղվում հռետորական հարց. ի՞նչ է նշանակում ամեն բան իմանալու պարտականություն ունեցող մարդու հայտարարությունը երկրի անվտանգության սպառնալիքի մասին, որը միևնույն ժամանակ ոչինչ չի ձեռնարկել այդ սպառնալիքը կանխելու համար։ 

Այս ամենի համատեքստում տեղին է հիշել, օրինակ՝ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրանք առաջադրելու մասին։

 Հենց այդ ժամանակ էլ Սորոսի տեղական «փաստաբանները» (Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների ներկայացուցիչները) «քաղաքացիական հասարակության ակտիվիստների» հետ միասին կրծքները դեմ տվեցին սորոսական աշխատանքային ստաժ ունեցող պետական ծառայողին պաշտպանելու համար։ Մասնավորապես Facebook-ը հեղեղվել էր բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի, ոստիկանապետ Օսիպյանի և պաշտպանության նախարար Տոնոյանի կողմից «բյուրեղի պես մաքուր» Դավիթ Սանասարյանի դեմ հյուսված «դավադրության» մասին լուրերով։ 

Նշենք, որ ներկայումս այդ «դավադիրների» եռյակից միայն մեկը՝ Տոնոյանն է առայժմ մնա ցել իր պաշ տ ո ն ի ն ։ «СОНАР-2030» նախագծի խմբագիր, քաղաքագետ Սեմիոն Ուրալովը կարծում է, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև նրա բոլոր դաշնակից երկրներին, այդ թվում՝ նաև Ռուսաստանին, քանի որ, չնայած Հայաստանը ինքնիշխան պետություն է, բայց ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմում է գտնվում, հետևաբար այդ հարցը միութենական անվտանգության հարց է։

 Ըստ նրա, իրականացվում է համակարգված գործունեություն հակապետական ուղղություններով լիբերալ ժողովրդավարության առաջ մղման, տնտեսության մեջ պետության դերի դուրս մղման, արևմտյան նմանակմամբ օրենսդրության բարեփոխման ուղղություններով և այլն։ Եվ այդ ամենը վաղ թե ուշ բերելու է ներքաղաքական ճգնաժամի և պետականության կորստի վտանգի։

 Այդ ամենից բացի, Սորոսի հիմնադրամի վտանգավորությունը նաև այն է, որ այդ կառույցը զբաղվում է երիտասարդության գաղափարական արժեհամակարգի «վերակարումով», որպեսզի հետագայում նրանց ինտեգրի պետական համակարգում և նման կերպ սեփական ազդեցության գործակալների աճը ապահովի։ 

Ըստ Ուրալովի, այս ամենը «փափուկ ուժի» այն ստրատեգիան է, որը դեռևս 1960-70-ականներին ԱՄՆ-ը օգտագործել է Լատինական Ամերիկայում։ Միևնույն ժամանակ քաղաքագետը համոզված է, որ սխալ է այն կարծիքը, թե տարիներով նստվածք տվածը անհնար է միանգամից մաքրել։ 

Ըստ նրա, երբեք ուշ չէ սկսել «դուրս մղման» գործընթացը։ 

Պարզ է, որ այս ամենը շատ խորն է նստած, բայց արմատական քայլեր սկսելն անհրաժեշտ է։ 

Օրինակ՝ Հայաստանը Ռուսաստանի օրինակով կարող է սկսել արտասահմանյան գործակալների մասին օրենքի ընդունումից։ Եվ այստեղ խոսքը ոչ միայն Սորոսի հիմնադրամի մասին է, որը նման հիմնադրամների մեջ ամենավառ արտահայտվածն է, այլ նաև մնացածների։

 Թեկուզ կարելի է օրենսդրության մակարդակով գրանցել և «գույքագրել» բոլոր նրանց, որոնք ֆինանսական օգնություն են ստանում արտասահմանից։ 

Բացի դա, պետք է ակտիվորեն զբաղվել սեփական կադրերի պատրաստմամբ, քարոզչությամբ ազգային արժեքները առաջ մղելով և այլն։ 

Եվ քանի որ Հայաստանը փոքրիկ երկիր է, պետք է այդ ամենում ընդգրկել դաշնակիցներին, քանի որ հենց դրանում է Սորոսի նման հիմնադրամների ուժը, այսինքն՝ նրանք ցանցային կազմակերպություններ են և աշխատում են ամբողջ աշխարհով մեկ։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք 2018 թվականի Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հենց այդ հիմնադրամի ձեռքի գործն է, միանշանակ դժվար է ասել առանց խոր վերլուծության։ 

Բայց ինչպես հուշում են հետխորհրդային տարածքում տեղի ունեցած նմանատիպ իրադարձությունները՝ Ուկրաինա, Վրաստան, Կիրգիզիա և անգամ Ռուսաստան, այսպես, թե այնպես, Սորոսի հիմնադրամը այս կամ այն կերպ ընդգրկված է եղել այդ ամենում՝ երբեմն ակտիվ, իսկ երբեմն էլ ուղղակի աջակցողի դերում։ 

Այսպիսով, կրկնենք, որ Հայաստանում մինիմում պետք է ուժեղացնել արտասահմանյան հիմնադրամների և կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունը, իսկ մաքսիմում՝ պարզապես Սորոսին դուրս վռնդել, քանի որ այնտեղ, ուր Սորոսը ներկա է, միշտ էլ առկա է իրական վտանգ ինչպես բուն այդ երկրի, այնպես էլ նրա շրջապատի համար։

Կամո Խաչիկյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами