Ցուլերն այսօր նախ խոսում են և հետո միայն մտածում․ Դեկտեմբերի 6-ի աստղագուշակը
ЛАЙФԽոյ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է՝ որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձերը երբեք չեք կորցնի: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և մեծ բավականություն կստանան:
Ցուլ: Այսօր նախ խոսում եք և հետո միայն մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերը ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Կհասցնեք թե՛ աշխատել և թե՛ հանգստանալ․ երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, որ կցանկանան ընկերակցել ձեզ: Արժե զբաղվել հասարակության համար օգտակար գործերով, կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք:
Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահղացումներ կծնվեն: Օրվա երկրորդ կեսին մի կողմ կդնեք բոլոր խնդիրները, կազմած ծրագրերը և սրտի ուզածի չափ կզվարճանաք: Նման անլուրջ մոտեցման համար աստղերն այսօր ձեզ չեն պատժի: Հետաձգած բոլոր գործերն ավարտին կհասցնեք:
Խեցգետին: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Հաջող օր է կահույք, ներքին հարդարման պարագաներ ձեռք բերելու համար: Կարող եք վերանորոգման շուրջ հարցեր քննարկել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ընտանիք կազմելու, սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու որոշում կկայացնեն:
Առյուծ: Հին հարցերը չպարզաբանած՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը, և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին: Կարելի է դրական փոփոխությունների հասնել ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով: Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:
Կույս: Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամտի նոր աղբյուր կգտնեն: Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում հոգնածություն կզգաք:
Շարունակությունը՝ այստեղ