Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարկատան ծրագրերով գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ

ИНТЕРВЬЮ

«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ անցնող տարում այս ոլորտում առաջընթաց չի գրանցվել, և տնտեսական բարձր աճի ցուցանիշ ունեցող գյուղատնտեսությունն արձանագրել է տնտեսության աճի կտրուկ անկում: 

«Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալները անցնող տարում պակասել են, շուկան ողողված է դրսից ներկրված, անհայտ ծագում և որակ ունեցող լոլիկով, կարտոֆիլով, սոխով, սխտորով և գյուղատնտեսական այլ արտադրատեսակներով: 

Պետք է գիտակցենք, որ մեր երկիրն ամեն րոպե կանգնած է պատերազմի վերսկսման վտանգի առաջ, և հանկարծակի կարող ենք հայտնվել շրջափակման մեջ: 

Այդ պատճառով շատ կարևոր են երկրի պարենային ապահովվածության, ինքնաբավության և անվտանգության հարցերը, որոնք, կարծես թե, ոլորտի պատասխանատուների կողմից անուշադրության են մատնված: 

Պետք է առաջնահերթ խրախուսել տեղացի արտադրողին (գյուղացուն)՝ ստեղծելով գյուղում ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ»,-ասում է Սեդրակյանը: 

Նա նշում է՝ անցնող տարում կառավարության ծրագրով նախատեսված անմշակ հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ 

«Առանց ոլորտի մասնագետների կարծիքը հաշվի առնելու, փակվեց գյուղատնտեսության նախարարությունը: 

Չլուծված մնաց կառավարության խոստացած կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ պայքարը, փոխարենն արվեցին փոքրամասշտաբ տեղային փորձարկումներ: 

Երկրի մեքենա-տրակտորային հավաքակազմում համարյա բան չփոխվեց, և կրկին մնացինք խորհրդային տարիներից մնացած հնամաշ գյուղտեխնիկայի հույսին, և այսպես շարունակ»,-ընդգծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ անցնող տարում լիարժեք կերպով չեն օգտագործվել ոլորտի մասնագետների գիտելիքները և փորձը, ոլորտում տարվել է ոչ ճիշտ կադրային քաղաքականություն։ 

«Գյուղատնտեսության ոլորտի նոր համակարգողը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, մի կողմից հրապարակավ հայտարարում է, որ ոլորտին հարկավոր են մասնագետներ, մյուս կողմից ազատվում է ոլորտի փորձառուներից: 

Որպես քաղաքացիական հասարակություն, կառավարությանը մի քանի անգամ առաջարկել ենք մեր աջակցությունը, գործընկերությունը՝ երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու, գյուղական աղքատությունը և արտագաղթը նվազեցնելու գործում, սակայն նրանցից չենք ստացել որևէ արձագանք: 

Դա՞ էր հայտարարված հեղափոխությունը գյուղատնտեսության ոլորտում, որից գյուղացին մեծ ակնկալիքներ ուներ»,-ասում է մեր զրուցակիցը: 

Անդրադառնում ենք նաև գյուղատնտեսական ժամանակակից ծրագրերին, ապահովագրության ներդրմանը։ 

«Չնայած գյուղատնտեսական ժամանակակից ծրագրերի իրականացման պայմանները գրավիչ են և արդյունավետ, սակայն պարտքերի, հարկերի, վարկերի ու դրանց տոկոսների մեջ խրված հասարակ գյուղացիները չեն կարողանում օգտվել դրանցից: 

Գյուղացիների այս խավը, որը հանրապետությունում կազմում է մեծամասնություն, ի վիճակի չէ 3-15 մլն դրամ գրավ դնել, և այդ պատճառով նման ծրագրերից օգտվում է հիմնականում առավել ապահով խավը: 

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը եկող տարվանից իրականացնելու է Հայաստանում 1000 անապահով ընտանիքի պետությունից անվճար անասուններ, անասնակեր տրամադրելու ծրագիր: 

Պետք է ասել, որ ծրագիրն արդյունավետ է, սակայն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: 

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա այն լավ բան է, սակայն մտավախություն ունեմ, որ գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի ավարտից հետո այն չի շարունակվի»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը: 

Սեդրակյանը հավելում է՝ գյուղատնտեսության ոլորտում իրավիճակը շտկելու, գյուղական աղքատությունն և արտագաղթը նվազեցնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ հստակ և արդյունավետ մշակված ռազմավարական ծրագիր, որը պետք է անցած լինի հանրային լայն քննարկումներ և հավանության արժանացած լինի գյուղատնտեսության ոլորտի մասնագետների և գյուղացիների կողմից, այլապես այսօրվա իրականացվող կարկատան ծրագրերով ու միջոցառումներով երկրի գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ:

 «Գյուղատնտեսության ոլորտում պետության կատարած  գործուն քայլերը մասնավորապես պետք է լինեն բնական պաշարների արդյունավետ օգտագործումը, մեքենա-տրակտորային ծառայությունների ստեղծումը, ցեցի դեմ պայքարը, կոոպերատիվների խրախուսմանը նպատակաուղղված ծրագրերը և կադրերի ճիշտ ընտրության հարցը: 

Եվ վերջապես, երկրի իշխանությունները պետք է ընդունեն, որ Հայաստանը եղել և մնում է ագրարային երկիր»,-եզրափակում է Սարգիս Սեդրակյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%