Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին. լրատվամիջոց
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Պոմպեոն Լավրովին ընդունելու է երեքշաբթի, որից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիսի անցկացում:
Աղբյուրները նշում են, որ 2 երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են սպառազինության վերահսկողությունը, Ուկրաինայում եւ Սիրիայում իրավիճակը եւ այլ հարցեր, որոնք «առնչվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լարվածությանը»:
Հաղորդվում է, որ առայժն հայտնի չէ՝ Սերգեյ Լավրովն ուղեւորության ընթացքում այլ հանդիպումներ նախատեսո՞ւմ է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



