Ереван, 22.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞վ է ուզում այս կյանքում մենակ մնալ, այդ ի՞նչ մի հաճելի բան է. դերասան Սամվել Սարգսյանի բացառիկ հարցազրույցը

ЛАЙФ

Aysor.am-ը գրում է.

Կան մարդիկ, ովքեր պերճախոս չեն, բայց այնքան հագեցած խոսք ու ասելիք ունեն, որ չես ձանձրանա իրենց լսել ժամերով, օրերով՝ առանց ընդհատման:

Aysor.am-ի զրուցակիցն է դերասան Սամվել Սարգսյանը. արտիստ, ում նկատմամբ թեև ճակատագիրը շռայլ չի գտնվել անձնական կյանքում, սակայն ժողովրդի սիրո պակաս նա երբեք չի զգացել: Ի դեպ, դերասանը բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 18-ին բոլորեց իր 60-րդ աշունը: Վերջինիս հետ հանդիպեցինք Խորեոգրաֆիայի պետական թատրոնում, որի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է այսօր: Մեր զրույցի ողջ ընթացքում տիրոջից ոչ մի քայլ չհեռացավ փոքրիկ, բայց այնքան հավատարիմ շունը:

-Պարոն Սարգսյան, զարմանում եմ, որ Ձեզ էկրաններին չենք տեսնում: Ձեր մասնակցությամբ սերիալներն ամենադիտվողներից էին, ամենառեյտինգայինները, որոնք մինչ այսօր էլ հիշվում են:

-Ո՞նց թե չեք տեսնում: Քանի տարի «չէի իջնում» էկրաններից, արդեն չեմ էլ հիշում, թե քանի սերիալում եմ նկարահանվել: Մինչև հիմա էլ մարդիկ դրսում մոտենում են, բարևում, հարցնում, թե ոնց եմ: Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել «Կյանքի գինը» սերիալում, ես Ամերիկայից նոր էի վերադարձել: Ի դեպ, ինձ հրավիրելուց առաջ չեն ճանաչել, չեն իմացել, որ այդպիսի դերասան կա: Դե, մարդիկ թատրոն չեն գնացել, որովհետև ես հո երե՞կ չեմ հայտնվել: Հենա, էն ես եմ (մատնացույց է անում թատրոնի պատերին փակցված բեմական լուսանկարները): Երբ ես ուզում էի Լենինականի թատրոնից վերադառնալ Երևան, այդ ընթացքում Խորիկը եկավ այնտեղ ու մտածեցի՝ որ Խորիկը եկելա, ես ո՞ւր եմ գնում: Միասին շատ լավ համագործակցեցինք, ներկայացումներ պատրաստեցինք, խաղացինք:

-Զամանում եմ, որ Ձեզ չեն ճանաչել, ի՞նչ է՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմն է՞լ չեն դիտել:

-(Ծիծաղում է) դա 100 տարի առաջ է եղել, իմ առաջին լուրջ ֆիլմն է: Երբ Գյումրիի երկրաշարժից հետո վերադարձա՝ Սունդուկյան թատրոնում աշխատեցի, միշտ գլխավոր կերպարներում եմ եղել: Թեկուզ մեկ դերով, բայց դրամատիկ թատրոնում էլ եմ խաղացել: Ես Հրաչյա Ղափլանյանի կուրսն եմ ավարտել, իր աշակերտն եմ եղել: Հո սերիալների՞ց չեմ ծնվել, «մեյդան» ընկել:

-Քանի որ մեր զրույցը հենց սերիալներից սկսեցինք, մեզ հետ կկիսվե՞ք՝ սեերիալում նկարահանվող դերասանները գո՞հ են լինում իրենց վարձավճարից:

-Նայած՝ ինչ դերասան: Իմ առաջին սերիալը «Կյանքի գինն» էր՝ Բարխուդարովի կերպարով: Ինձ ընթացքից կանչեցին, մինչ այդ գլխավոր կերպարում միայն Ալիկն էր (Ալեքսանդր Խաչատրյան): Կերպարս կամաց-կամաց աճեց՝ դարձավ գլխավոր, ու մեծ հոնորարով: Վերջերս «ներսից» մեկն ասաց, որ առաջարկել է ինձ նկարահանել նոր պատրաստված սերիալներից մեկում, բայց իրեն ասել են. «շատ լավնա, բայց թանկա, համ էլ իրա հետ դժվար ա: Այդ փողով կարող ենք 8 հոգու նկարել»… «Աբսուրդ» նախադասություն, որ չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս: Չեմ հասկանում, ի՞նչ է՝ «կարտոլ» ե՞ք առնում ու որոշում, որ լավ կարտոֆիլը թանկ է, ավելի լավ է էժան ու փտած բան առնել: Չգիտեմ էլ ովքեր են, բայց շատ լավ է, որ չեն համաձայնել ինձ հրավիրել, ես իրենց հետ «յոլա» չէի գնա: Եվ հետո, ես չեմ սիրում, որ տեքստերն «ամբախ-զամբախ», երկար ու բարակ են լինում, ձգձգվում: Իմ սցենարները միշտ խմբագրել եմ ու սարքել իմ պես, թե չէ շատերը կես ժամ կմկմալով  ու ծամծմելով նույն բանն ասում են: Մի կես ժամ էլ գովազդ են դնում ու էս ժողովրդին զզվեցնում: Պետք է հասնել նրան, որ այստեղի սերիալներն էլ ֆիլմի պես լինեն՝ ինչպես արտասահմանում. 15-20 բովանդակալից սերիա ու վերջ: Այ դրանցում մեծ գումարներ են դնում ու լավ դերասաններ հրավիրում: Վերջ, պրոյեկտը կայացած է: Համը պետք է բերանում մնա, ափսոսան, որ ավարտվեց, ոչ թե ասեն՝ դե զզվացրեցիք էլի, պրծեք:

-Սերիալներում Ձեզ միշտ հարուստ մարդկանց դեր է բաժին հասնում…

-Ես կարող եմ գյուղացի Համբո խաղալ, դա ինձ համար խնդիր չի: Ես այնքա՜ն տարբեր կերպարներ եմ խաղացել…

-Այսօր հայկական կինոշուկան առավել շատ կոմեդիայի ժանրի արտադրանք է մատուցում, ինքներդ էլ նման մի ֆիլմում նկարահանվել եք (Սուպեր մամա): Որակապես ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից կոմեդիան:

-Եթե դա կոմեդիա է, ապա չգիտեմ՝ ինչ ասեմ: Ինքս կոմեդիան մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում… Այո, ես էլ եմ նկարահանվել, բայց այնպես չի, որ բոլոր ֆիլմերին հետևում եմ: Ի՞նչ է նկարահանվել, որ պետք է նայած լինեի: Ճիշտ է, մեկ-երկու անգամ հրավիրել են պրեմիերայի, բայց չեմ էլ գնացել:

-Թիթեռնիկի կյանք ունեցող ֆիլմեր, որոնք մեկանգամյա դիտման համար են:

-Դե նույն ձևի էլ ներկայացումներ են անում մեր «գրդոնչի տղերքը», հումորիստները: Ու ինչպե՜ս ն գովազդում. «Եկեք վերջին անգամ նայեք, «կոտորվեք» ծիծաղից» (ժպտում է): Հեռուստաընկերությունները ողողված են նաև ժամանակակից սկեչներով. վատն են, չեմ հասկանում՝ ինչի՞ են թողնում եթեր… Այդ շարքում միակ լավ բանը երևի ոռւսական «Քոմեդի քլաբն» է, Միշան ու Գարիկը որակով աշխատանք են կատարել: Այնպես որ, խուրհուրդ կտամ՝ եթե ինքներդ չեք կարողանում՝ «թխեք», ոչինչ, ամոթ չի: Թե չէ, երբ հարցնում ես՝ ինչո՞ւ ես անորակ գործ անում, պատճառաբանում են, թե ժողովրդի դուրը գալիս է: Ժողովուրդ որ ասում ես՝ ո՞ւմ նկատի ունես. այն մի քանի, կներեք արտահայտությանս համար՝ ռաբիզասերների՞ն, որ հավաքվում են, նայում ու «լիաթոք» ուրախանում: Հավատացեք, կիրթ, ինտելիգենտ, գործից հասկացող մասսան նման դեպքերում ալիքը փոխում է...

-Պարոն Սարգսյան, շատերը գիտեն, թե դուք գյումրեցի եք:

-Հա, այդ հարցն ինձ միշտ տալիս են, բայց զարմանում եմ, իմ խոսելուց չեն տեսնո՞ւմ, որ ես լենինականցի չեմ: Լենինականցին ինչքան էլ ուզենա լեզուն փոխել, մեկ է՝ գյումրու «հոտը» զգացվում է: Ես հին էրեվանցի տղա եմ, ծնվել եմ Գետառի ափին, բայց էն ժամանակ, երբ Գետառը գետ էր ու այնպես էր վարարում, որ լցվում էր մեր տուն, ոչ թե հիմիկվա նման. Հիմա չկա, ո՞ր է Գետառը… Հա, իմ գյումրեցի լինելու մասին էիր հարցնում. այդ լենինականցիք են գլուխ գովում (ծիծաղում է): Շատ լավ բաներ ենք այնտեղ արել: Գիտես, մինչև Խորիկի (Խորեն Աբրահամյան) գալը Լենինականի թատրոնը Հայաստանից, նույնիսկ Լենինականից դուրս ոչ-ոք չէր ճանաչում: Այն աստիճան մտերմացանք, որ բոլորին ասում էր՝ էս իմ տղենա: Միայն ես իրավունք ունեի իրեն «Батя»-ով դիմելու, ինքն էլ ինձ «վարպետ» էր ասում: Հիշում եմ, մի անգամ ներկայացման փորձի ժամանակ մեր հին, ժողովրդական դերասաններից մեկը որոշեց ինքն էլ Խորենին батя-ով դիմի, էն էլ փոշմանեց (ծիծաղում է): Հրաչյա Ղափլանյանի հետ շատ մտերիմ էին, բայց իրար միշտ «կծում» էին: Սկզբում չգիտեր, որ ես Ղափլանյանի կուրսն եմ ավարտել, երբ մի օր «Ղափոն» մեզ մոտ՝ Գյումրի եկավ ու նրան ասեց, որ ես իր աշակերտն եմ՝ մի քիչ նեղացավ: Ինքը մտածում էր, թե հենց ինքն է ինձ «բացել», ես էլ էդ երկու «ասսերի» ձեռքը կրակն էի ընկել (ծիծաղում է):

-Շա՞տ դերասան ընկերներ ունեք:

-Չէ, ես դերասանների հետ ընկերություն չեմ անում, որովհետև միշտ իրենց մեջ նախանձ ունեն, փորձում են համեմատվել: Դրասանի լավն ու վատը ո՞նց է որոշվում. Կա բեմ՝ երեք պատով, դիմացն էլ ժողովուրդն է նստում: Եթե ուզում ես համեմատվես, բարձրացի բեմ ու ապացուցի, որ դու լավն ես: Այդքան բան:

-Զարմանալի փաստ է, որ դուք որևէ կոչում չունեք: Կոչումներին ինչպե՞ս եք վերաբերում, հետաքրքիր է:

-Հիմա՝ շատ վատ: Թեև, այն ժամանակ էլ լուրջ չէի վերաբերում: Խորիկն ինձ դեռ 80-ական թվականներին կոչումի էր ներկայացրել, բայց երկրաշարժը մեջ ընկավ, երկիրը փոխվեց, կոչումներն ուզում էին հանել… Մի խոսքով՝ ամեն ինչ խառնվեց: Մեր նոր երկրի ղեկավարները որոշեցին սովետի ժամանակից եկող ամեն ինչ ջնջել: Հա, էլի ջնջի, բայց մնայուն ու կարևոր բաներ էլ կան, ինչո՞ւ ես ջնջում: Մարդիկ զոռով-շառով, տաղանդով, փողով կամ ծանոթով կոչում են ստացել, որ ջնջե՞ք… Վերջը, «բունտ» բարձրացրեցին ու կոչումները պահեցին, չջնջեցին… Օրինակ, Յուրի Ամիրյանը լավ, առաջնակարգ դերասան էր, բայց վաստակավորի կոչում չուներ այդ մարդը… Իսկ այժմ ինձ համար այնքա՜ն տխուր կլիներ, եթե հիմա ինձ կոչում տային…

-Ինչո՞ւ:

-Երբ տեսնում եմ, թե ովքե՞ր կոչումներ ունեն, ես չեմ ցանկանում ունենալ: Եվ հետո, եթե դու «ժողովրդական դերասան» ես կոչվում, ապա առաջարկում եմ՝ արի դուրս գանք քաղաք, քայլենք ժողովրդի միջով ու տեսնենք, թե ո՞վ է մեզանից «ժողովրդականը»: Չէ՞ որ ժողովրդականը նա է, ում ժողովուրդը սիրում է, ճանաչում: Ինձ ամեն քայլի են մոտենում ու ասում՝ մենք Ձեզ շատ ենք սիրում: Ես էլ ասում եմ՝ իսկ դուք չեք պատկերացնի, թե ես ինչքան եմ Ձեզ սիրում: Այ, ես սա եմ պատկերացնում՝ ժողովրդական ասելով, և ոչ թե այն, որ կյանքի նպատակ են դնում՝ լինի փողով, խնդրելով, թե ծանոթով՝ այդ «թղթային տիտղոսը» ձեռք բերել: Հաճախ էլ աում են՝ տվեք էլի, արդեն մեր «վախտնա»: Ինչի դա «վախտովա՞»: Ինձ որ մնար, Ձեզ ընդհանրապես թատրոն չէի թողնի:

-Դուք որոշ ժամանակ ԱՄՆ-ում եք ապրել չէ՞: Այնտեղի քաղաքացի՞ եք:

-Ոչ, քաղաքացի չեմ, ուղղակի «գրին քարտ» ունեմ՝ երբ ցանկանամ՝ կգնամ-կգամ: Ինձ շատ հեշտ ու շուտ տվեցին «գրին քարտ»: Առաջին անգամ ԱՄՆ մեկնել եմ 1989 թվականին. 7 հոգի էինք՝ ես, Խորիկը, Լորենց Առուշանյանը, Ռուդիկ Ղևոնդյանը…Հետագայում ես հաճախ գնացի ու եկա: Վերջին անգամ մի քիչ երկար՝ 3 տարի մնացի: Ասում էին՝ մնա, էլ մի գնա, բայց չուզեցի: Այնտեղ հայկական թատրոն չկա, հավաքվում են տարին մեկ մի քանի հոգով, մի բան կազմակերպում ու խաղում կամ նկարվում: Բայց պետք է աշխատես, ապրես չէ՞: Այստեղ շատերին թվում է, հենց «սամալյոտդ» իջնում է՝ վազելով գալիս ասում են. «Առ քեզ գումար, տան ու մեքենայի բանալիներ, վաղվանից էլ կգաս գործի»: Բա որ նկարվում են ինչ-որ մեկի մեքենայի մոտ ու մեքենան ուղարկում՝ իբր իրենց մեքենան է: Մեկ-մեկ գլուխ են գովում, թե դրսում էս ու էն գործն են անում, ներկայացում բեմադրում: Ես նայել եմ, ասե՞մ ինչ էին անում՝ «գրդոն»:

-Լոս Անջելեսո՞ւմ եք ապրել:

-Բա հայերն էլ որտե՞ղ են ապրում:

-Եթե չեմ սխալվում, տղա և աղջիկ զավակներ ունեք:

-Այո, թոռ էլ ունեմ… Տղաս բավական մեծ է, առաջին անգամ շատ երիտասարդ տարիքում եմ ամուսնացել: Այդ աղջիկը թիֆլիսահայ էր, երաժիշտ: Հետո ես մեկնեցի Լենինական ու մենք բաժանվեցինք: Բայց տղայիս միշտ էլ «տիրություն» եմ արել, նա այստեղ՝ Երևանում է ծնվել: Ժամանակին ուղարկեցի, Ռուսաստանի բարձրագույն զինվորական ակադեմիայում սովորեց, հիմա էլ զինվորական է, բավական լուրջ զինվորական: Շատ ուժեղ, պինդ տղա է… Երկրորդ կնոջիցս տղա ունեցա, բայց իրենք երկրաշարժի ժամանակ զոհվեցին (լռում է)… Ի՞նչ ասեմ, երրորդ կնոջիցս էլ աղջիկ ունեմ: Բայց իրենից էլ եմ բաժանվել, այդպես ստացվեց…

-Ձեր դստրի՞կն ինչով է զբաղվում:

-Լեզուների մասնագետ է, 4-5 լեզու գիտի: Ինքն էլ արվեստի ճանապարհով չգնաց, չնայած իր մորական պապն էլ էր դերասան…Բայց այդ մի բանն էլ մի իմացի, ոչինչ (ժպտում է)… Հա, բայց գիտե՞ս, երբ փոքր ժամանակ տղայիս հարցնում էի՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էր՝ «կլոուն», հետո՝ դերասան: Բայց էտ ի՞նչ կյանք է, որ մի հատ էլ ինքը մտներ այդ ամենի մեջ, ես բավական չե՞մ: Լավ է, ի վերջո որոշեց զինվորական դառնալ ու դա իմ սրտով էր: Այդ ժամանակ հայերը ռուսների հետ պայմանագիր ունեին, կարող էին 4 հոգի ուղարկել նրանց ակադեմիայում սովորելու՝ վերադառնալու նպատակով: Դառնում էին կադրային սպա: Դա բոլոր ժամանակների լավագույն զինվորական դպրոցն էր:

-Արտիստներին հաճախ մենակությունն է բաժին հասնում: Դա միայն ճակատագրի՞ պարտադրանքն է, թե՞ դուք բնույթով մենակյաց եք:

-Չէ, ո՞վ է ուզում այս կյանքում մենակ մնալ, այդ ի՞նչ մի հաճելի բան է: Քի՞չ դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ կան, որ ընտանիք ունեն, երեխաներ, երկար տարիներ միասին ապրում են: Եթե իրենց կյանքում ամեն ինչ ճիշտ է, պարզ չի՞, որ դա՝ ընտանիք ունենալն է ճիշտն ու հաճելին, լավը: Թե չէ, որ ասում են դերասաններն ուզում են մենակ մնալ, որովհետև մտածում են՝ դա՞ ինչ բան է: Գնա գործիդ տեղն ու ինչքան սիրտդ տալիս է՝ մտածիր (ծխում է)…

 

26.11.15, 21:00

Նելլի Մարգարյան

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлением