Բաներ, որոնք վտանգավոր է ասել նոր բոյֆրենդին
ЛАЙФԱյն ամենը, ինչ մտածում եք նրա նախկին ընկերուհու մասին
Գուցեեւ դա իրոք նրա կողմից վատ ընտրություն է եղել ու նա ինքն էլ գիտի այդ մասին, բայց ավելի լավ է այդ առթիվ ձեր կարծիքը նրան մի հայտնեք։ Նրա աչքերում դուք խանդոտ կամ խղճուկ տպավորություն կթողնեք։ Տղամարդիկ ըստ էության չեն սիրում, երբ կանայք վատ են խոսում ուրիշ կանանց մասին։
Որ ինքդ քո մեջ որեւէ բան ես ատում
Յուրաքանչյուրն ունի սեփական բարդույթները։ Բայց երբ կենտրոնանում ես այն բանի վրա, որ ատում ես քո մարմնի որեւէ մասը, դու նախ գրավում ես նրա ուշադրությունը քո տվյալ թերության նկատմամբ, որը նա գուցե չէր էլ նկատել, եւ հետո՝ ինքդ քեզ ես լարում բացասական մտքերով։
Որ դու ատում ես քո նախորդ բոյֆրենդներից որեւէ մեկին
Անկախ նրանից, թե ինչ է նախորդ բոյֆրենդը քեզ արել՝ վրեժխնդրության ծրագրերդ նոր ընկերոջդ մի պատմիր։ Քո բոյֆրենդի համար տհաճ կլինի իմանալ, որ դու դեռ մտածում ես նախորդ ընկերոջդ մասին ու նույնիսկ նրա հանդեպ զգում ես ավելին, քան անտարբերությունը։
Որ դու հասկանում ես կամ չես հասկանում, թե ինչ է նրա մայրը գտել նրա հոր մեջ
Քննադատել նրա ծնողներին, նույնիսկ եթե նա ինքն է այդպես վարվում, անթույլատրելի է։ Նույնն էլ՝ գովելը, մանավանդ ակնարկելով, որ նրա հայրը, որպես տղամարդ քեզ դուր է գալիս։ Դա կարող է քո բոյֆրենդի մոտ տհաճ պոռնո ֆանտազիաներ առաջացնել։
Որ դու սեթեւեթում ես ղեկավարիդ հետ
Մենք բազմաթիվ երկակի ստանդարտներ ունենք այն մասին, թե ինչն է ընդունելի տղամարդկանց ու կանանց համար միջսեռային հարաբերություններում։ Տղամարդկանց կարող են ներել ամեն ինչ, եթե դա հանուն ընտանիքի է արվում։ Բայց կինը ոչ մի դեպքում չպետք է իր կանացիությունն ու գրավչությունը գործածի կարիերան առաջ տանելու համար ։ Այնպես որ ղեկավարիդ հետ հարաբերություններում պչրանքի ու սիրախաղի մասին ավելի լավ է բոյֆրենդիդ չպատմես։
Շարունակությունը՝ այստեղ