Ռուսաստանում փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաքում տղամարդը հայտնվել է տան պատի մեջ և խցանվել: Ինչպես ներկայացնում է life.ru-ն, նա 10-րդ հարկում է գտնվել, երբ կոշիկները գցել է օդափոխության անցքը: Նա փորձել է դուրս բերել կոշիկները, սակայն ինքն էլ ընկել է նույն փոսը:
Փրկարար ծառայությունից հայտնել են, որ տղամարդը 28 մետր գլխով ցած է սահել՝ հասնելով առաջին հարկ: Պատի այն կողմից հնչող օգնության կանչը լսել են տան բնակիչները, որոնք էլ փրկարարների են կանչել: Մասնագետները ստիպված են եղել քանդել պատը, որպեսզի դուրս բերեն դժբախտ պատահարից տուժածին:
Բարեբախտաբար, տղամարդը կոտրվածքներ չի ստացել: Նշվում է, որ անցքը գնալով նեղանում է, ինչն էլ կանխել է վերջինիս արագ անկումը, բացի այդ, հարվածը մեղմացրել են ձմեռային բրդյա կոշիկները: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



