Ըստ պայծառատես Կարեն Ափոյանի` 2020 թ-ին սպասենք ագրեսիայի սուր դրսևորումների, նյութական կորուստների
ЛАЙФPast.am- ի հետաքրքրասիրությունը բավարարվեց, թե ինչ տարի է մեզ սպասվում, սակայն տխրեցինք: Այնուամենայնիվ ապրենք լավի ակնկալիքով:
Ինչպիսի՞ տարի սպասենք հայության համար, Հայաստանի համար:
Հիմա բարդ կլինի տարանջատել լավի ու վատի միջև: Արտաքին աշխարհի կողմից 2020 թվին մեր երկրում ավելի շատ արհեստական բարդացումներ կլինեն, դրանց կմիանան նախկին իշխանությունների մնացուկները: Պիտի նեցուկ լինենք նոր իշխանությանը` ցույց տալով սխալը, ազգովին լինենք պահանջատեր, բայց դա պետք է անենք առանց փողի: Բողոքողների խումբ կա, իրենք փող տված ժողովուրդ են, և ներկա իշխանությունը դա հասկանում է ու մերժում է նրանց, չի գնում երկխոսություն նույնիսկ բարձրաձայնվող առկա խնդրի շուրջ :
Վտանգավոր շրջան տեսնո՞ւմ եք երկրի համար:
Կա ռիսկային շրջան, որը ձևավորվել է 2019թ- ի սեպտեմբերից: Վատ էներգետիկ փուլում ենք գտնվում, որը դեռ կշարունակվի: Այն բացասական է անդրադառնում մարդկանց ֆինանսական դրության, առողջության ու հոգեկան աշխարհի վրա :
Փորձությունները, աղետները ինչի՞ տեսքով են հնարավոր:
Կլինեն հրդեհներ, արհեստական պայթյուններ, որոշ մարզերում` երաշտ, գյուղատնտեսության ոլորտում անբարենպաստ եղանակի պատճառով` բերքի պակաս :Մի լավ բան կա ` բանակը լավ վիճակում է, թեև այստեղ էլ դեռ խնդիրները կշարունակվեն` մարդկային գործոնի հետ կապված :
Ովքե՞ր կհայտնվեն շահեկան դիրքում:
Շահեկան դիրքում ոչ ոք չկա: Տարին արտահայտված կլինի մարդկային փոխհարաբերություններում ագրեսիայի դրսևորման բոլոր ձևերով` դանակահարություններ, գողություններ, իրար վնաս տալու ձգտման տարբեր մեթոդների կիրառում կլինեն:
Նյութապես ավելի վատ տարի է սպասում գրեթե բոլորին: Տեսնում եմ ձերբակալությունների, դատավարությունների շարք ոչ միայն նախորդ իշխանության դեմքերից, նորերից նույնպես: Կտրուկ պաշտոնանկություններ,նոր նշանակումներ սպասեք:Ժողովրդի մեջ խորանալու է ինքնախաբեությունը, հիասթափության ալիքը շատերին կծածկի,պետք է համախմբված ու հույսով լի լինենք,
պառակտումից կօգտվեն նրանք, որոնք հենց այդ պահին են սպասել. դա կլինի ի վնաս երկրի, պետության :
Աժ-ում էներգետիկան պիտի փոխվի, գոնե մյուռոնով օրհնվի` այդտեղ հայտնվողները կամ քնում են կամ ագրեսիվանում, կամ էլ խեղկատակության հասնող խոսակցություններ ունենում: Նախկինում ԱԺ-ի շենքի տեղում գերեզմանոց է եղել, միգուցե դրանից է:
Ի՞նչ ունենք հիմա, որ չպետք է կորցնենք:՞
Աստղացույցով ովքե՞ր կլինեն հաջողակները: