Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կա­ռա­վա­րու­թյան 1,5 տար­վա գոր­ծու­նե­ու­թյան ըն­թաց­քում չեմ տե­սել հստակ ծրա­գիր կամ ռազ­մա­վա­րու­թյուն»

ИНТЕРВЬЮ

Գիտության ոլորտի խնդիրներին «Փաստը» բազմիցս անդրադարձել է։ Գիտնականները բարձրաձայնել են ոլորտի, մեղմ ասած, թերի, անբավարար ֆինանսավորման մասին, որը ներկայումս կազմում է ՀՆԱ-ի 0,23 տոկոսը։ 

Ընդ որում, նշվում է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ խախտվում է «Գիտության մասին» օրենքը, որում հստակ կետ կա՝ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն պետք է ավելացնել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը: Օրինակ՝ եթե պայմանականորեն պետբյուջեի եկամտային մասն աճել է 10 տոկոսով, ապա 10 տոկոսով էլ պետք է ավելանա գիտության ֆինանսավորումը:

 Անդրադարձել ենք նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ գիտությանը վերաբերող հոդվածներին։ 

Գիտնականները մեզ հետ զրույցներում նշում էին, որ օրենքի նախագծում կան մի շարք խնդրահարույց ձևակերպումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն, մասնավորապես՝ դրանով նվազեցվում է գիտության ակադեմիայի դերը, չեն տրվում հստակ սահմանումներ, թե ովքեր են համարվում գիտաշխատողներ կամ ինչ է իրենից ներկայացնում գիտական գործունեությունը, և այսպես շարունակ։ 

Խոսել էինք նաև «Գնումների մասին» գործող օրենքի մասին, որը, գիտնականների բնորոշմամբ, վարչարարական բազում խնդիրներ է ստեղծում գիտնականների և գիտահետազոտական կենտրոնների համար, որոնք փորձում են նյութեր, սարքավորումներ և ծառայություններ ձեռք բերել։ 

Այս ամենի հետ մեկտեղ բարձրաձայնվում է այն մասին, որ գիտության ոլորտում ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառը միայն ֆինանսավորումը չէ.

կան համակարգային ռազմավարական խնդիրներ, որոնցից ամենակարևորը Հայաստանում շարունակում է մնալ գիտության ոչ պատշաճ արժևորումը և ուշադրության պակասը։ 

Գիտնականներն ահազանգում են՝ եթե ոլորտի նկատմամբ պետությունը շարունակի վարել նմանատիպ քաղաքականություն, ինչպես եղել է տարիներ շարունակ, ապա մի քանի տարի հետո Հայաստանում ոչ ոք այլևս գիտությամբ չի զբաղվի. տարեկան 150200 մարդ լքում է գիտության ոլորտը, մեր երկրում գիտությամբ զբաղվող երիտասարդների քանակը մոտավորապես 1000 է, ինչը կազմում է գիտությամբ զբաղվողների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը։ 

Թերևս այս մտահոգություններին ականջալուր լինելով՝ նոյեմբերին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում։ 

Դրա ժամանակ ևս բարձրացվեց գիտության ոլորտի ֆինանսավորման հարցը, երիտասարդ գիտնականները նշեցին, որ դադարել է գործել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» (ԵԳԱԾ-խմբ.) և հորդորել էին պատգամավորներին հետամուտ լինել դրա վերագործարկմանը: 

Մի քանի օր անց այս քննարկմանը հաջորդեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որով նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: 

«2020 թվականի բյուջեից հավել յալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումն ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով: Լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին»,-նշել էր Ավինյանը։ 

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ենթադրում եմ, որ 1,351 մլրդ դրամի մի մասը ծախսվելու է նվազագույն աշխատավարձի բարձրացման վրա: 

«Ամբողջ հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Այդ գումարի միայն կեսն է տրամադրվելու հետազոտական ծրագրերին։ Դրա արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե ինչպես է այդ գումարը ծախսվելու։ 

Ես իմ պատկերացումներն ունեմ։ 

Օրինակ՝ կարելի է նոր լաբորատորիաներ հիմնելու վրա այդ գումարը ծախսել՝ ընտրելով երկրի համար կարևոր ուղղություններ։ Կամ ֆինանսավորել միջդիսցիպլինար հետազոտությունները, որոնք որակապես նոր արդյունք կարող են տալ»,-նշում է Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գիտության ոլորտին ուղղվող միջոցների ավելացումը կարող է նոր շունչ հաղորդել ոլորտին։ 

Զաքարյանի հետ շատ առիթներ ենք ունեցել խոսելու ոլորտի խնդիրների, պետության վարած քաղաքականության մասին։ Իսկ այս զրույցի ընթացքում նրան առաջարկեցինք ամփոփել անցնող տարին՝ անդրադառնալով պետության վարած քաղաքականությանը։ 

«Նոր կառավարության 1,5 տարվա գործունեության ընթացքում չեմ տեսել որևէ հստակ ծրագիր կամ ռազմավարություն, որով հնարավոր կլիներ գնահատել այս կառավարության վերաբերմունքը գիտության նկատմամբ: 

Դրա փոխարեն տեսել եմ անպատասխանատու հայտարարություններ, «Գիտության մասին» օրենքի խախտում, ԵԳԱԾ-ի փակում։ 

Այդ ամենը տպավորություն է ստեղծում, որ կա՛մ ներկա կառավարությանը գիտությունը, որպես պետության զարգացման ռազմավարական ուղղություն, չի հետաքրքրում, կա՛մ էլ հետաքրքրում է, բայց փորձը և գիտելիքը չեն բավականացնում անել քայլեր, որոնք դրական տեղաշարժ կստեղծեն»,ընդգծում է Հովակիմ Զաքարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%