Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան ոչ մի աշ­խա­տա­կից խա­ռը չի եղել հայ­կա­կան մա­ֆի­ա­յի գոր­ծե­րին

МЕЖДУНАРОДНОЕ

enta.ru-ն «Նրանց ցանցերը փռվել են երկրով մեկ» վերնագրով հոդվածում գրում է, որ էթնիկ քրեական տարրերը եղել և մնում են ցանկացած պետության համար բարդ խնդիր։ Ամուր ազգակցական կապերը, հանրույթների փակվածությունը և ազգային առանձնահատկությունները լավ հիմքեր են կազմակերպված հանցագործ խմբավորումներ ստեղծելու համար։ 

Անցած դարի սկզբին նման խնդիրների հետ առնչվել էր Ամերիկան, իսկ ներկայումս Եվրոպան է զգում էթնիկ հանցագործ տարրերի ամբողջ «հմայքը»։ 

Բացառություն չէ նաև Գերմանիան, քանի որ այնտեղ հին ժամանակներից գործել են թուրքական, մերձավորարևել յան և հյուսիսաֆրիկյան խմբավորումներ։ Սակայն վերջին տարիներին գերմանական հանցագործ աշխարհը համալրվել է նոր խաղացողներով. 

«հանելուկային» օրենքով գողերի կողմից ղեկավարվող հայկական և չեչենական հանցագործ խմբավորումները սկսել են բաժանել Գերմանիան սև շուկայի ազդեցության գոտիների։ Վերջին շրջանում աղմուկ հանած հարցերի լուծման հավաքները և լկտի հանցագործությունները ստիպել են իրավապահ մարմիններին հետաքրքրվել նրանցով։ 

Վերջերս Mitteldeutscher Rundfunk Thringen հեռուստաընկերությունը հրատարակել է Թյուրինգյան մաֆիային վերաբերող հերթական հետաքննության տվյալները։ 

Դրանցից հետևում է, որ տասնամյակներ շարունակ Գերմանիայում գործել և գործում են հայկական հանցագործ խմբավորումներ, որոնք իրենց կառուցվածքով նման են իտալական մաֆիոզ կլաններին։ 

Ավելին, այդ հանցագործ խմբավորումները գործում են ամբողջ Գերմանիայի տարածքում (գերմանական առնվազն վեց տարածաշրջաններում) և համագործակցում են Ֆրանսիայում, Բելգիայում և Հայաստանում գտնվող հարազատ-դաշնակիցների հետ։ Ինչպես պարզել են գերմանացի իրավապահները, այդ խմբավորումները փող են աշխատում տարբեր մեթոդներով, բայց ավելի հաճախ ոչ օրինական ճանապարհով՝ սկսած մաքսանենգությունից, սպորտում խաղադրույքներից, ավտոմեքենաների գողություններից, դրամանենգությունից մինչև թմրանյութերի վաճառք։ 

Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային բյուրոյի հետաքննությունը հայկական մաֆիայի դեմ ընթանում է ավելի քան երեք տարի, ընդ որում, այդ գործին ընդգրկվել են և՛ տարածաշրջանային ուժայինները, և՛ Ինտերպոլը, և՛ անգամ արտաքին հետախուզությունը։ Գերմանացի ուժայինները հասարակությանը հայտնել են, որ առնչվել են իրենց համար նոր և անսովոր այնպիսի երևույթի հետ, ինչպես «օրենքով գողերը»։

 Ընդ որում, դա այնքան է ոգևորել գերմանացի ոստիկաններին, որ անգամ հետխորհրդային էթնիկ հանցագործ խմբավորումների դեմ պայքարի օպերացիան այդպես էլ անվանել են FATIL (բացվածքը թարգմանաբար՝ «պայքար օրենքով գողերի դեմ»)։ Այս պայքարը բարդացնում է այն հանգամանքը, որ խմբավորումների հանցագործ կապերը արտակարգ լայն են։ 

Ընդ որում, իրականում պայքար է ընթանում միայն տեղական խմբավորումների դեմ, իսկ հիմնական կազմակերպիչները կառավարում են նրանց արտասահմանից՝ թաքնվելով տարբեր երկրներում։ Ինչպես 2018 թվականին գրել է Spiegel հրատարակությունը, «հայկական մաֆիան իրոք գոյություն ունի, այն ունի հսկայական ֆինանսական հնարավորություններ և սպառնալիք է իրավական պետության համար»։ 

Ինչպես պարզել են Tagesspiegel-ի լրագրողները, 2017 թվականին Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ներքին գործերի նախարարի հետ։ Հանդիպումը փակ է եղել, բայց ենթադրաբար դեսպանը հույս է ունեցել մասնակցել հետաքննությանը և փարատել հանցագործ խմբավորումներում դեսպանատան աշխատակիցների հավանական մասնակցության կասկածը։ 

Այնուամենայնիվ, նշենք, որ իրականում դիվանագիտական ներկայացուցչության ոչ մի աշխատակից խառը չի եղել հայկական մաֆիայի գործերին։ 2018 թվականի ամռանը հայերի ձերբակալությունների ալիքը Գերմանիայից հասել է Իսպանիա, և այնտեղ ավելի քան 140 անձ է ձերբակալվել զենքի և թմրանյութերի վաճառքի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, ոչ օրինական ազարտային խաղերի կազմակերպման և այլ մեղադրանքներով։ 

Գերմանիայի իրավապահները, փորփրելով հայկական հանցագործ խմբավորումների գործունեությունը, հայտնաբերել են Կովկասի այլ ժողովրդի ներկայացուցիչների։ 

Պարզվել է, որ հայերը արդեն մի քանի տարի է՝ համագործակցում են, իսկ երբեմն էլ հակամարտում չեչենական խմբավորումների հետ։ 2017 թվականի մի լուսանկարում Բրանդերբուրգյան դարպասների ֆոնին պատկերված են կովկասցու դիմագծերով ամրակազմ երիտասարդ տղաներ՝ այսպես կոչված Guerilla Nation Vaynakh («Վայնախների պարտիզանական ազգ») խմբավորման անդամներ։ 

«Վայնախը» կապ ունի էթնո-ահաբեկչական այնպիսի կազմակերպության հետ, որի անդամները, որպես սարեր, կանգնած են մեկը մյուսի թիկունքին և չեն մատնի միմյանց։ 

Վերջին շրջանում ոստիկանությունը նշում է Հյուսիսային Կովկասի բնակիչների էթնիկ խմբավորումների հատուկ վտանգավորության մասին (իսկ Գերմանիայում գտնվող հյուսիսկովկասցիների 80 տոկոսը չեչեններ են)։ 

Դեռևս 2017 թվականին գերմանական թերթերը գրել են «հանցագործ աշխարհում հայտնված նոր ուժի մասին», որի անդամները հիմնականում զբաղվում են զենքի և արգելված միջոցների վաճառքով, խոշոր գողություններով և շորթումով։ 

Ընդ որում, իրավապահներին հատկապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ չեչենական հանցագործ խմբավորումների անդամները, որպես կանոն, ընդգրկված են նաև իսլամիստական կազմակերպություններում։ 

Չեչենների ավանդական խորը կապերը հնարավորություն են տվել նրանց սև շուկայի որոշակի հատվածներում դառնալ դոմինանտ։ Ի տարբերություն հայերի, որոնց առաջին սերունդը 20-րդ դարի սկզբին Թուրքիայից փախել է Գերմանիա, չեչենները հաճույքով համագործակցում են թուրքական բանդաների հետ, որոնք վաղուց են հակաօրինական գործունեություն իրականացնում այդ երկրում։ 

Հայկական և չեչենական հանցագործ խմբավորումների դեմ գերմանական իրավապահների պայքարը ներկայումս էլ շարունակվում է, և միայն ժամանակը ցույց կտա՝ կհաջողվի՞ արդյոք գերմանական պետությանը կոտրել նոր անօրինական հանցագործներին, և արդյո՞ք Կովկասի և Անդրկովկասի նախկին բնակիչները կշարունակեն նախկին ԽՍՀՄ-ում ձեռք բերած իրենց հանցագործ փորձը կիրառել այդ եվրոպական երկրում։

Կամո Խաչիկյան

Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»