Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իշ­խա­նու­թյուն­ներն իրենց իսկ մեղ­քով ցուգց­վան­գա­յին իրա­վի­ճա­կում են»

ИНТЕРВЬЮ

Դատական իշխանության շուրջ ծավալվող իրադարձությունները, հասարակություն- իշխանություն կապը, հասարակության նկատմամբ առկա դրսևորումները, նոր ուժերի ձևավորման վերաբերյալ հայտարարությունները ներքաղաքական դաշտի իրողությունների մասն են կազմում, որոնց շուրջ զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ։ 

Ստիպված են մեկուսանալ՝ միջնաբերդ ստեղծելով 

Սկսելով հասարակություն-իշխանություն հարաբերություններից՝ Արծրուն Պեպանյանը հիշեցնում է 2018թ. օգոստոսին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքը, որտեղ իշխանությունը խոստացել էր անցնել ուղիղ ժողովրդավարության, իսկ պետության համար կարևոր առանցքային հարցերը որոշվելու էին հրապարակում։ «Հայտարարվածն իրականություն չդարձավ։ 

Պատճառն այն էր, որ իշխանությունները շատ արագ հասկացան, որ բոլոր հույսերը, որոնք տվել էին մարդկանց, չեն կարող իրականություն դարձնել։ Խնդիրը թե՛ տնտեսության մեջ էական դրական փոփոխությունների, թե՛ սոցիալական վիճակի բարելավման բացակայությունն է։ 

Եվ այս պարագայում իրենք ստիպված են լինում մեկուսանալ, միջնաբերդ ստեղծել, մտնել դրա մեջ, որ չտեսնելու տան չիրականացրած խոստումների մասին ժողովրդի դժգոհությունները։ Ես հիշեցի 20 տարի առաջ իմ հեղինակած մի հոդվածի մասին, որը կոչվում էր «Կրկնակի ֆրուստրացիա»։ 

Կրկնակի ֆրուստրացիայի էությունը հետևյալն է. տեսնելով, որ նոր եկած իշխանությունն իր խոստումը չի կատարում, ժողովուրդը սկսում է դժգոհել ու աստիճանաբար մեջքով շրջվել իշխանությանը։ 

Իշխանություններն էլ, ձգտելով խոստումները կատարել, սկսում են իրենց մեջ դժգոհել ժողովրդից՝ հաշվի առնելով նույն ժողովրդի մի շարք բացասական հատկանիշներ։ Իրականում կրկնակի ֆրուստրացիայի երևույթն այսօր էլ կա։ 

Ի վերջո, ստանում ենք մի վիճակ, երբ կողմերն արդեն իրար չեն սիրում, ինչի պարագայում ոչ մի շփում, ոչ մի հետադարձ կապ չի լինի։ 

Այսօր իշխանությունները միջնաբերդ են ստեղծում, և աստիճանաբար այդ միջնաբերդի պատերը բարձրացնում են, հաստացնում, որ սահմանազատվեն։ 

Մենք այդ վտանգավոր իրողության մեջ ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ա. Պեպանյանը։

Հաջորդ հեղափոխությունն են պատվիրում, ինչը ցանկալի չէ 

Նրա խոսքով, իշխանություններն ամենասկզբից տարվեցին աստղային մոլուցքով. 

«Երբ հաջողվեց հեռացնել նախկին իշխանություններին, իրենց թվաց, թե անսխալական են, կարող են ամեն ինչ։ Այստեղ իրենք մի կոպիտ սխալ թույլ տվեցին, ինչն իրենց անփորձության հետևանքն էր։ 

Իրենք պարտավոր էին իմաստուն ու խելացի մարդկանց հրավիրել ու ասել՝ լավ, մենք նախկիններին հեռացրեցինք, հիմա ձեր օգնությամբ ինչպե՞ս ենք երկիրն այս իրավիճակից հանում։ 

Դա չարեցին՝ վստահ լինելով, որ եթե նախկիններին հեռացրին, ապա մնացած հարցերը մանր են և լուծելի։ Այնուհետև սկսեցին «սև» ու «սպիտակի» բաժանել, և ինչ-որ ժամանակ հետո համագործակցության ռուբիկոնն անցան։ 

Եթե հիմա հրավիրեն այդ մարդկանց, ասեն՝ եկե՛ք, տեսնենք՝ ի՞նչ ենք անում, խնդիրների մեջ ենք, կստացվի, որ հրապարակայնորեն ընդունում են, որ ավելորդ մեծամտություն են արել։ 

Իսկ դա հաճելի վիճակ չի լինի իրենց համար, այդ պատճառով էլ կխուսափեն նման քայլից։ Հիմա լավ գիտեն, որ երկիրն այս վիճակից հանել չեն կարող իրենց իշխանական ռեսուրսով, բայց մյուս կողմից ինքնասիրությունը թույլ չի տալիս դա հրապարակայնորեն խոստովանել։ 

Այս առումով ևս կարող ենք ասել, որ իրենք ընդամենը միջնաբերդի պատերն են հաստացնում, բարձրացնում՝ ընդամենը ինքնապաշտպանվելու համար։ 

Եվ սա է պատճառը, որ ցանկացած քննադատական տարր պարունակող հարցազրույց իրենք որպես թշնամական թնդանոթից արձակված արկ են ընդունում, մինչդեռ դրանք որպես օգտակար խորհուրդ կարող էին ընդունել։

 Իրենց իսկ մեղքով իրենք ցուգցվանգային իրավիճակում են. ինչ քայլ էլ հիմա անում են, ի վնաս իրենց է։ 

Երբ մեղադրում են բոլոր շարժումները, ցույցերը՝ ասելով, թե դրանք նախկինների պատվերներն են, դա պարզունակ պաշտպանական հնարք է, որը չի աշխատում։ 

Շատ ավելի խելացի կլինեին, երբ փորձեին հասկանալ դժգոհության պատճառը և լուծել խնդիրը։ 

Եթե նշվածները չեն կատարում, ապա խնդիրները կուտակվում են, իսկ հետո լինելու է այն, ինչ եղավ մեկուկես տարի առաջ։

 Իրենք նման պահվածքով հաջորդ հեղափոխությունն են պատվիրում, ինչը ցանկալի չէ, որովհետև գալու են մյուս հեղափոխականները, խնդիրները կրկին չեն լուծվելու, իսկ մենք այս ցիկլի մեջ ենք մնալու»։ 

Քաղաքական վերլուծաբանը քննադատողներին թիրախավորելու դրսևորումը ևս պարզ ինքնապաշտպանական հնարք է համարում. 

«Քանի որ խնդիրը չես կարողանում լուծել, սկսում ես վարկաբեկել նրանց, ովքեր այդ 

խնդրի մասին բարձրաձայնում են։ 

Իրենց թվում է, թե այդպիսով խնդիրը վերանում է։ 

Իրականում պարզ ու պրիմիտիվ հնարքների կարող են գնալ, որոնք ծիծաղելի են, բայց լուրջ խնդիրները լուծել է պետք։ 

Իշխանությունները պետք է որոշակի խոհունության աստիճան ունենան, եթե չունեցան, ապա պետությունը աղետի է մատնվում»։

Դատարանները ևս պետք է միջնաբերդում լինեն

Մեր զրուցակիցը ինքնապաշտպանության և միջնաբերդի տրամաբանության մեջ է դիտարկում նաև դատական իշխանության շուրջ ծավալվող գործողությունները։ «Դատական համակարգը ևս պետք է քաշեն այդ միջնաբերդի մեջ։

Եթե անկախ դատարան լինի, ապա մարդիկ, օրենքները կիրառելով, այս իշխանություններին կճնշեն, և ստիպված չեն լինի դուրս գալ փողոց։ Իսկ որպեսզի դա տեղի չունենա, դատարանները պետք է միջնաբերդում լինեն, որպեսզի բողոքող հատվածը, որը դուրս է միջնաբերդից, չկարողանա օգտվել դրանից։ 

Սա ինքնապաշտպանական քայլ է, հատկապես, երբ իշխանությունը չի կարողանում ժողովրդին տրված խոստումներն իրագործել։ Եթե խոստումները կատարեին՝ դատարանների հարց ևս չէր լինի։ 

Նորմալ իշխանությունը պետք է լրացներ դատարաններին առնչվող բացը, փորձեր հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ դատական համակարգը սկսի ինքնուրույն աշխատել, բայց չարեց։ Իսկ եթե դատական համակարգ չկա, իմացեք, որ պետություն չունենք։ 

Այդ պարագայում մարդկային հանրույթի մոտ ոչ թե նախագահ կամ վարչապետ է լինում, այլ խմբապետ, ցեղապետ ու մարդկային ամբոխ։ 

Եթե պետություն հասկացողությունը ձևական բնույթ է կրում, դատարանը ղեկավարի թևի տակ է հայտնվում, ինչին ականատես ենք լինում։ 

Տհաճ երևույթ է, բայց մեր պարագայում տրամաբանական է, որովհետև այլ կերպ չէր կարող լինել»,-ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով նաև մտածողության խնդրի մասին, ասելով, որ մեր ժողովուրդը չունի անկախ դատարանի համար անհրաժեշտ քաղաքական մշակույթը։ 

Նա շեշտեց, որ ներկա իշխանություններն այդ աստիճան խորագետ չեն, որպեսզի պատկերացնեն վերոնշյալ խնդիրը։ 

Ահագնանում են տարբերությունը, ագրեսիան, ատելությունը 

Ինչ վերաբերում է նոր ուժերի ձևավորման վերաբերյալ ծավալվող քննարկումներին, հարցին, թե ի՞նչ գործընթաց է դա, Արծրուն Պեպանյանը նախ նշեց. 

«Եթե մենք առանց էմոցիաների ընտրություններ անեինք, և մարդիկ սառը դատողությամբ իրենց որոշումը կայացնեին, ապա երկար ժամանակ արմատական փոփոխությունների կարիք չէր լինի։ 

Բայց ընտրությունները տեղի են ունեցել էյֆորիայի մեջ։ 

Ընկնելով այլ ազդեցությունների տակ՝ մարդիկ լուրջ ուշադրություն չեն դարձրել, թե ում են իշխանության բերում, ովքեր են լինելու ապագա խորհրդարանում, ապագա կառավարությունում և այլ մարմիններում։ 

Հիմա էյֆորիկ վիճակն անցել է, մարդիկ սառն են դատում, այսպես ասած, քաղաքական տեսողությունը վերականգնվել է։ 

Շատ շատերը տեսնում են, որ սխալ ընտրություն են արել և այն մարդկանց չեն բերել, որոնք կլուծեն երկրի խնդիրները։ 

Այս ամենի հետևանքով առաջացել է ճգնաժամ։ Ներկա պահի խորհրդարանը հայաստանյան ներկայիս ժողովրդի խորհրդարանը չէ։ 

Ու քանի որ խոհունություն չկա իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկելու իմաստով, առաջանում է վակուում, հակադրություն, խորհրդարանական ճգնաժամ։ 

Նման դեպքերում նորմալ երկրներում նոր ընտրություններ են իրականացվում, որ կարողանան այդ բախումնավտանգ իրավիճակը հաղթահարել։

 Երբ խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի մեջ եղած տրամադրությունները, նոր ընտրություններ են տեղի ունենում, որպեսզի այդ տրամադրությունները գնան խորհրդարան և բանավեճերը լինեն ոչ թե փողոցներում, ոստիկանական գնդերի հետ հակադրվելով, այլ ԱԺ-ի դահլիճում։ 

Եթե իշխանությունները փոքրիշատե խոհուն լինեն, կգնան այդ քայլին, իսկ եթե մտածեն, որ հիսուն տարի պետք է մնան, երկիրը վտանգների առաջ կկանգնի։ 

Որքան խնդիրը չի լուծվում, այնքան ահագնանում է տարբերությունը, ագրեսիան, ատելությունը։ Այս պարագայում ի հայտ կգան նոր ուժեր, նոր առաջնորդներ, որոնք կցանկանան կապիտալիզացնել առկա դժգոհությունները և դրանք օգտագործել իրենց շահերի համար։ 

Սա պարարտ հող է նաև դրսի ուժերի համար, որոնք կարող են ինչ-որ ներդրումներ անել և այդ դժգոհությունները հօգուտ իրենց շահերի ծառայեցնել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Խելացի մարդիկ պետք է մտածեն այս մասին։ 

Մենք խաղում ենք պետության ճակատագրի հետ»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%