Առաջին հայացքից այս հանճարեղ լուսանկարը լուսանկարչին հասցրեց ինքնասպանության. ի՞նչն այն չէր կադրում, որ նրան այդպիսի վիճակի մեջ դրեց (Photo)
ЛАЙФԱյս լուսանկարը արվել է 1994թ․-ին Սուդանում սովամահության տարիներին, Քևին Քարթերի կողմից: Իր լուսանկարի համար Քևինը ստացավ Պուլիցերյան մրցանակ, սակայն լուսանկարն ավելի արժեցավ, քան մրցանակը. Քևինը լուսանկարն անելուց որոշ ժամանակ անց ինքնասպան եղավ: Ի՞նչն այն չէր կադրում, որ նրան այդպիսի վիճակի հասցրեց։
Ամեն բան սկսվեց լուսանկարի պատմությունից։ Սուդանում գրեթե ուժասպառ եղած երեխան սողալով անցնում է շուրջ 1 կմ, որպեսզի փորձի հասնել ՄԱԿ-ի ճամբարին: Նրա հետևում հնարավոր զոհին դարանակալած երևում է գիշանգղը, ով ամեն րոպե սպասում է երեխայի մահվանը իր վերջնական նպատակին հասնելու համար: Լուսանկարն անելուց հետո Քևինը հեռանում է այդտեղից, և ոչ ոք չգիտի, թե հետո ինչ է լինում երեխայի հետ:
Քննադատներն այս լուսանկարն անվանեցին «երկու գիշատիչների արանքում հայտնված երեխայի» լուսանկար: «Երեխայի տանջանքներին հանգիստ նայող ու նրան ոչնչով չօգնող լուսանկարիչը, ով պարզապես փորձում է լավ կադր որսալ իր հաջողությունն ապահովելու համար, ոչ այլ ինչ է, քան ևս մեկ գիշատիչ ու ավելի վտանգավոր, քան գիշանգղը»,- նշում էին նրանք:
Այդ դեպքից 3 ամիս հետո Քևին Քարթերն ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Նա այնքան երկար սկսեց մտածել այն մասին, թե ի վերջո ինչ եղավ երեխայի հետ, որ արդյունքում մտքերը նրան հասցրին խելագարության, ու նա ինքնասպան եղավ:
Այսպիսով՝ այս լուսանկարը մնաց պատմության մեջ որպես այն միակ լուսանկարը, որ լուսանկարչին շնորհեց և՛ Պուլիցերյան մրցանակ, և՛ մահ։
Առավել՝ այստեղ