Ուժեղ տղամարդու կողքին ուղղակի լռում ես ու դրանից վատ չես զգում.Լուսինե Թովմասյան
ЛАЙФԳեղեցկության թագը վայելած Լուսինե Թովմասյանը երջանիկ կին է,հոգատար մայր:Նա ինչպես է հասցնում խնամել դստերը,որդուն և միաժամանակ էկրանին երևալ իդեալական կերպարով մեզ պատասխանեց իրեն հատուկ ժպիտով ասելով,թե հեշտ է ամեն ինչ,եթե սիրում ես կյանքը:
Զրույցը ստորև.
Մայր լինելու բերկրանքը վայելող Լուսինեն,ինչպե՞ս է անցկացնում իր օրը
Հավեսով արթնանում ենք երեխաների հետ : Սիրում եմ եմ մամայություն անել : Օրեր կան , որ պիտի աշխատանքի գնամ առավոտյան,այդ դեպքում օգնում է դայակը,որին վստահում եմ:Կենցաղային հարցերով նախընտրում եմ ինքս զբաղվել,ինչը վերաբերվում է ընտանիքիս մեծագույն հաճույքով եմ անում:
Որքա՞ն ժամանակ է ամուսնացած եք
Արդեն վեց տարի:
Արթուր Հովհաննիսյանի կերպարը կա՞ր երազանքների մեջ
Նա առաջին հերթին ինձ գրավեց իր ուժեղ կամքով,դժվարությունների առաջ կանգ չառնելու համառությամբ,վճռորոշ լինելու կարողությամբ:Կինը պիտի լինի թույլ օղակ,ես այդպիսինն եմ նրա կողքին ու ինձ պաշտպանված եմ զգում:Թեև այդ հատկանիշներով տղամարդու կողքին հեշտ չէ:
Հասցնո՞ւմ եք լինել հանրային վայրերում
Երբեմն այո,աշխատում եմ հետ չմնալ ռիթմից:Սիրում եմ ներկա լինել նորաձևության ցուցադրություններին կամ միջոցառումների,որոնք կապված են բարեգործական նպատակների հետ:
Երջանիկ ամուսնությունը պահպանելու համար կինը ի՞նչը պետք է չանտեսի
Ամուսնու հետ կապված ամեն ինչ`սկսած ամենափոքր մանրուքից թե տանը թե դրսում , մինչև աշխարհայացք ու աշխատանք:Ու նաև պետք է լռել կարողանաս,իսկ կինը լռում է ուժեղ տղամարդու կողքին և դրանից վատ չի զգում իրեն :
Ձեր ընտանիքը նման է տաքուկ խրճիթի թե՞ շքեղ առանձնատան
Տաքուկ խրճիթի,որտեղ աղջիկս բարի փերին է,տղաս մեր հրեշտակը:
Ինչպիսի՞ մայր է Լուսինե Թովմասյանը
Երեխաներս գիտեն կարելիի ու չի կարելիի սահմանը,մենք հայացքով էլ կարողանում ենք իրար հասկանալ:
Կնոջ երջանկության բանաձևը ո՞րն է