Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Նժդե­հին ուղղ­վող նման մե­ղադ­րանք­նե­րը սխալ հաս­ցե­ով են. ավե­լի լավ է՝ նախ գնալ գրա­դա­րան

МЕЖДУНАРОДНОЕ

mk.ru-ն «Հաճախակի գնացեք գրադարան. Գարեգին Նժդեհի շուրջ ծագած վեճի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ միջէթնիկ քաղաքականությունն ու ազգամիջյան հարաբերությունները, հատկապես բազմազգ երկրում, շատ նրբություններ ունեն: 

Որոշ ժողովուրդների հերոսները միշտ չէ, որ հերոս են ուրիշների համար: Արմավիրի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կասկածելի «սխրանքը», որը Արմավիրի հայկական եկեղեցում ներկել է հայ քաղաքական գործիչ և զինվորական Գարեգին Նժդեհի հուշատախտակը, հանգիստ չի տալիս նրանց, ովքեր որևէ կերպ չեն կարողանում հասկանալ, որ չի կարելի ինքնադատաստանի ենթարկել հուշարձանը ինչ-որ կոնյուկտուրայի գոհացնելու նպատակով: 

Հատկապես, եթե խոսքը վերաբերում է այնպիսի պատմական գործիչների հիշատակին, որոնք, անկախ նրանից՝ ինչ-որ մեկին դուր են գալիս, թե ոչ, բազմազգ Ռուսաստանի որոշ հայրենակիցների աչքերում ունեն արժանիքներ: 

Ի վերջո, հայերը ռուսների հայրենակիցներն են, իսկ Հայաստանը՝ Կովկասում Ռուսաստանի միակ պաշտոնական ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակիցը: Ռուսաստանի Դաշնության երկու միլիոն քաղաքացի Ռուսաստանն ու Հայաստանը համարում է իր հայրենիքը, իսկ Արմավիր քաղաքի բնակչության կեսը հայեր են: 

Եվ՝ ոչ վերջերս, այլ վաղուց, որը հաստատում է նաև այդ քաղաքի անունը: Ինչո՞ւ է պետք խոսել Արմավիրում տեղի ունեցածի մասին: 

Առաջին հերթին այն պատճառով, որ նույնն է կատարվում խորհրդային դարաշրջանի հուշարձանների հետ Ուկրաինայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում և այլն, իսկ հուշարձանը պղծելու համար մուրճի կամ վրձնի օգնությանը դիմելը ցանկացած դեպքում վանդալիզմ է: Պետք է սպասել բումերանգի: 

Այս դեպքում երկար սպասելու կարիք չեղավ. ոմն երևանցի Շահեն Հարությունյան, որպես արմավիրցի Վինոգրադովի «գործընկեր», մեծ դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի վրա ներկ է լցրել, այն մարդու արձանի վրա, որի մահվան պատճառը եղել է Պարսկաստանում հայերի պաշտպանությունը: 

Վինոգրադովի ու Հարությունյանի դեպքում պատուհաս է ոչ թե խելքից, այլ դրա բացակայությունից: Երկրորդ՝ երբ խոսքը վերաբերում է 1955 թվականին զոհված Գարեգին Նժդեհի պատմության շուրջ ներկայումս լրատվամիջոցներում գովազդվող արշավին, ապա անգամ անզեն աչքով էլ երևում է, որ դրա նախաձեռնողը Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանն է: 

Ադրբեջանի իշխանություններին թվում է, որ իրենք միավորներ կվաստակեն հայերին որպես սատանաներ ներկայացնելու իրենց փորձերով, մասնավորապես բարձրաձայնելով, որ Հայաստանում կա Գարեգին Նժդեհի հուշարձանը, որը ֆաշիստ է: Ակնհայտ է հայերի հետ Ռուսաստանին գժտեցնելու ցանկությունը: 

Չնայած, պետք է նշել, որ մինչ հիմա դեռ ոչ ոք չի փորձել կասկածի տակ առնել հայության հերոսությունը Հայրենական մեծ պատերազմի ճակատներում: ԽՍՀՄ-ում բնակչության ընդհանուր թվի տոկոսային արտահայտությամբ հայերը գերազանցում են բոլոր այլ ազգերին Խորհրդային Միության հերոսների թվով: 

Ընդ որում, ներկայումս էլ այդ երկրի կառավարությունն ու խորհրդարանը աշխատում են «քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա» հասցեում: 

Իսկ ո՞վ է Նժդեհը: Պատմական նյութերը ուսումնասիրելով՝ կարելի է հասկանալ, որ նա հայ ազգայնական է, որը չի թաքցնում իր գլխավոր նպատակը` պայքարել դարի սկզբին հայ ժողովրդի ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի դեմ, ընդ որում՝ հայերը ցեղասպանության են ենթարկել ռուսների և Ռուսաստանի հանդեպ համակրանքի կասկածով: 

Ի վերջո, Նժդեհի պատմությունը սկսվում է ոչ թե Հայրենական մեծ պատերազմի տարիներից, այլ շատ ավելի վաղ: Այն սկսվում է Օսմանյան կայսրությունում, երբ Նժդեհը եղել է այն քչերից, որոնք զենքը ձեռքին պայքարել են հայ բնակչության բնաջնջման դեմ: Ահա թե ինչու և ոչ այլ պատճառով նա Հայաստանում ազգային հերոս է: 

Լինելով հայ ազգայնական՝ Նժդեհը չէր կարող լինել Հայաստանում մտցված խորհրդային իշխանության ընկերը: Պետք է նաև հիշել, որ այդ իշխանությունն իր հերթին գոյատևման համար դաշինքի մեջ էր մտել Թուրքիայի ղեկավար Քեմալ Աթաթուրքի հետ: 

Այդ դաշինքի կողմնակի էֆեկտներից մեկն էլ այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրաժարվել է նախկինում Ռուսաստանի Կայսրության մաս կազմող Կարսի, Արդահանի, Բայազետի և այլ տարածքներից: Տարածքներ, որոնք պատմականորեն նախկինում բնակեցված են եղել հայերով: Դժվար է ուժեղ լինել հետին մտքով: 

Հիմա հազիվ թե իրավունք ունենք դատապարտել Լենինին և բոլ շևիկներին, բայց ակնհայտ է, որ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Կրեմլի կողմից աջակցվող Թուրքիան հետագայում դիտարկվել է ոչ թե որպես դաշնակից, այլ սպառնալիք: Պատերազմի ամենադժվարին առաջին տարիներին ԽՍՀՄ-ը ստիպված զորք է պահել կովկասյան սահմանին, քանի որ ժամ առ ժամ սպասում էր Թուրքիայի կողմից պատերազմի մասնակցության՝ գերմանական կողմից: 

Նժդեհը ևս, որը ինչպես և այլ հայ գաղթականներ, արտագաղթել էր Բուլղարիա, նույնն էր սպասում, ավելին՝ նաև սպասում էր Հայոց ցեղասպանության կրկնություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիների պես: 

Ձեռքը սրտին դնելով՝ կարելի է հարց տալ՝ արդյո՞ք հայերը անհանգստանալու պատճառներ ունեին: 

Արդյո՞ք արդի Թուրքիան, որի հետ ռուսական շահերը ներկայումս համընկնում են, այսօր հարևան քրդերի և սիրիացիների հանդեպ չի ցուցաբերում այն վերաբերմունքը, ինչը ցուցաբերել է նախկինում հայերի ու հույների նկատմամբ: 

Մտահոգված լինելով Հայաստանի ճակատագրով՝ Նժդեհը թույլ է տվել ճակատագրական սխալ՝ փորձելով Թուրքիայի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակման դեպքում երաշխիքներ ստանալ հայերի համար: 

Այնուամենայնիվ, նա չի մասնակցել Վերմախտի զորքերում հայկական ստորաբաժանումների ձևավորմանը, չի հագել զինվորական համազգեստ և չի մասնակցել ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններին: 

Նժդեհին ուղղվող նման մեղադրանքները սխալ հասցեով են: Իհարկե, պետք չէ Նժդեհին դատապաշտպան դառնալ և Ռուսաստանում նրա հուշարձանները տեղադրել: 

Ուղղակի պետք է ճանաչել նրա մասին հատուկ կարծիք ունենալու հայերի իրավունքը և չմեղադրել նրանց ֆաշիստ ոճրագործների հերոսացնելու միտման մեջ: 

Ի դեպ, հետպատերազմյան ԽՍՀՄ-ում լավ հասկացել են տրիբունալի ենթարկված Վլասովի և Նժդեհի տարբերությունը, որին ցանկացել են օգտագործել Թուրքիայի դեմ պայքարում: 

Հետևաբար, հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել մուրճը, ներկը կամ որևէ այլ գործիք և այն օգտագործել վանդալային նպատակներով, ավելի լավ է սկզբից գնա գրադարան: 

Եվ առավել կարևոր է, որ պետք չէ մասնակցել այնպիսի անիմաստ գործողությունների և քարոզչական արշավների, որոնք շահադիտական նպատակներով պարտադրվում և հրահրվում են օտար երկրներից:

Կամո Խաչիկյան

 

Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»