Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վերաքննիչ դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին
ПОЛИТИКАՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին 16:30-ին:
Հիշեցնենք, որ սա նոր կազմով առաջին նիստն է, գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին:
Նախորդ դատական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնել:
Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն մերժվել էր նախկին նախագահին գրավով ազատելու մասին միջնորդությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



