Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մի մուշտի տալը» համարվում է քրեական հանցագործություն»․ Նիկոլ Փաշինյանին հուշեցին՝ Նար-Դոսն է հեղինակը

ПОЛИТИКА

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում որոշեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին» որոշման նախագծին։ Որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախագիծը խոսքի ազատության սահմանափակմանն է վերաբերում։ Նշեմ, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և որոշ հիմքերի պարագայում կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, հետապնդում է իրավաչափ նպատակ, նախատեսված է օրենքով։

Ընդհանուր առմամբ դեմ չլինելով բռնության հրահրման դեմ քրեաիրավական պայքարին՝ այդուհանդերձ Եվրոպական դատարանը հարցի առնչությամբ մի շարք գործերով ցուցաբերել է անհատական մոտեցում՝ շեշտադրելով հետևյալ հանգամանքները.

1.            հանրության վրա ազդեցության աստիճանը.

2.            իրական վտանգի առկայությունը․

3.            բռնություն հրահրողի դիրքը հասարակության մեջ.

4.            բռնության կոչերի հասցեատերերը.

5․ բռնության կոչերի ձևն ու բովանդակությունը․

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ևս նախատեսված է անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի սահմանափակման հնարավորություն։ «Ատելության խոսքը» դուրս է խոսքի ազատության իրավունքի շրջանակներից:

Թեև միջազգային իրավունքում, առկա չէ «ատելության խոսք» հասկացության համընդհանուր ճանաչում գտած ձևակերպում և այն տարբեր կերպ է ընկալվում ազգային և միջազգային մակարդակներում և տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, այնուամենանիվ անվիճելի է, որ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը հանդիսանում է «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորում:

Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանք արդարացնելու կամ քարոզելու  համար:

Կարծում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության, անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից, ուստի վերը թվարկված արժեքների պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ քրեաիրավական երաշխիք ստեղծելու,  «բռնության կոչերի» աճը կանխարգելելու նպատակով՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ  քարոզելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն։

Հարկ է նշել, որ «բռնության կոչերի» հանցակազմը մի շարք երկրներում նախատեսված է որպես ձևական հանցակազմ։ Նախագծով որպես քննարկվող հանցակազմի ծանրացնող հանգամանքներ առաջարկվում է նախատեսել արարքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարելը և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը:

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 226.2-րդ հոդվածով նախատեսվող հանցագործությունների քննության քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով՝ առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարել համապատասխան լրացում»,-նշեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Թաշինյանն էլ ասաց․ «Այս  նախագիծը բխում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն։ Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը՝ «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքարը պակասեց»: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան: Մենք կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության: Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացմանը, թեկուզ տեղային ճանապարհով, այլ տեղ կհասնենք, քանի որ ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ, և այսպես շարունակ: Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն պետք է չլինի, այդ թվում՝ երեխաների: Որտեղ երեխաների նկատմամբ բռնություն կա, պետությունը միջամտելու իրավունք ունի: Նույնը վերաբերում է կանանց: Որևէ մեկի նկատմամբ բռնությունը չպետք է գործադրվի»։

Նա շեշտեց՝ իրեն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերբերյալ․ «Մարդիկ, օրինակ, երկար ժամանակ բռունցք են թափ տալիս, թե այս դավադիր կառավարությունը ցանկանում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնի, գուցե դա կապված է այդ կոնվենցիայի տեղորոշման հետ»։

Բադասյանն ասաց, որ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը այդ կենվենցիայի վերաբերյալ․ «Կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է, ԵԽ-ն ամրագրել է, որ միասեռական ամուսնությունների օրինականացման կամ նման զույգերի կողմից երեխայի որդեգրման հետ կապ չունի»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում բռնությունը կոռուպցիայի պետ պետք է վերանա» «Մենք պետք է հասկանանք, որ  «մի մուշտի տալը» համարվում է քրեական հանցագործություն»,-ասաց նա, ապա նշեց, որ իրեն հուշել են, որ «մի մուշտի տալու» մասին պատմությունը գրել է ոչ թե Հովհաննես Թումանյանը, այլ Նար-Դոսը։

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами