Կինը Կառավարության շենքի դիմաց սպառնում է ինքնահրկիզվել
ОБЩЕСТВОԱյս պահին կառավարության շենքի դիմաց մի կին՝ ներկայացած Երանոսյան Մայրանուշ անունով, սպառնում է ինքնահրկիզվել։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր տղան ավտովթարի հետևանքով ութ ամիս է՝ կոմայի մեջ է, սակայն ոչ մեկ իր դուռը չի բացել և չի հետաքրքրվել դեպքով։
«Տղաս վարորդի կողքն է եղել, ոչ մեկին, ոչ մի բան չի եղել, միայն նրան է եղել, ուզում եմ վարչապետին տեսնել, նամակս նրան տվել եմ, վերցրեց դրեց ծոցը, ասեց ընթացք կտամ, սակայն չտվեց, արդեն երկու ամիս է ոչ մի ընթացք չկա»,-ասաց նա։
Կնոջ պահանջն այն է, որ իրազեկվի՝ ինչ է կատարվում որդու հետ, նրա խոսքով՝ իրեն չեն ասում իրականությունը։
«Ինձ չեն ասում ինչպես է նրա վիճակը, միայն իրավահաջորդը, իրավահաջորդն էլ հարսս է՝ թողել-գնացել է»,-նշեց տիկինը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



