Շոու բիզնես չկա, անառողջ մթնոլորտ է ոլորտում.Մհեր Արմենիա
ЛАЙФԵրգիչ Մհերը օրերս է վերադարձել Մոսկվայից : Նա , որպես ռուսերեն խոսքին սահուն տիրապետող հայտնի շոումեն վարել էր ավանդույթ դարձած «Տաշի շոուն »:
Past.am-ը զրուցեց երգչի հետ , ով տարիներ առաջ նույն ՌԴ-ում պատվով ներկայացրել էր մեր երկիրը : Այդ ելույթներից հետո " Հայաստան " երգող երգիչը հասկացել էր ,որ իր ապրելու երկիրը միայն Հայաստանն է լինելու և արդեն բավականին ժամանակ է Մհերը ծնողների ու իր ընտանիքի հետ բնակվում է Երևանում :
Վերջերս ,ո՞ր երկրից եք վերադարձել և երբևէ եղե՞լ է ցանկություն կրկին արտագաղթելու
Վերջերս գործի բերումով ԱՄՆ էի մեկնել ,ի տարբերություն շատերի,որոնք հաճույքով բնակվում են այնտեղ , ես չեմ մնա :Կարելի է գնալ տարբեր երկրներ գործի բերումով կամ,որպես զբոսաշրջիկ, սակայն ապրելու համար իմ երկիրը Հայաստանն է :
Ի՞նչը դուր չեկավ ԱՄՆ -ում
Բոլորը միշտ զբաղված են ` կյանքի ռիթմի, ապրելաձևի տարբերություն կա , որն ինձ համար խորթ էր :
Հայրենիքում ի՞նչ եք հասցրել անել այս տարի
Նոյեմբերի 13- ին ` տարեդարձիս օրը Գյումրիում բարեգործական մենահամերգ ունեցա , նույն օրը նաև նոր «Խոստովանություն» ձայնասկավառակիս շնորհանդեսն էր :
Շոու բիզնեսը ինչո՞ւ է այդքան մարած
Երևի ոգևորություն չկա ստեղծագործելու համար : Հայաստանի ծավալները մեծ չեն ու հայտնի դառնալուց հետո արտագաղթում են ԱՄՆ, գումարներ վաստակելու նպատակով , իսկ այստեղ էլ իրար չարախոսում են ու իրար խանգարում : Ընդհանուր շոու բիզնես չկա , անառողջ մթնոլորտ է ոլորտում :
Ի տարբերություն ոմանց ձեզ մոտ ստեղծագործական կյանքը բարեբախտաբար առաջ է գնում , իսկ անձնական կյանքում նոր փոփոխություն կա՞
2020թ- ին կցանկանամ ընտանիքս համալրվի նոր բալիկով ` սեռը կապ չունի , կարևորը առողջ երեխա ծնվի :
Ամանորը նաև համեղ խորտիկներ վայելելու շրջան է , ձեր սիրելի ուտեստը ո՞րն է
Այդ օրերին բոլորն էլ համեղ են պատրաստում , ամենից շատ բլինչիկն եմ սիրում :
Կինդ տիրապետո՞ւմ է խոհարարական գաղտնիքների