Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 12-ին, ժամը 21:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող գազալցակայանում կայանած ավտոմեքենայում, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է գազալցակայանի տարածքում կայանած «Samand» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



