Ու՞մ համար է այս ձմեռը հաջող լինելու… 4 կենդանակերպի նշաններին այս ձմեռը հաջողություն կբերի
ЛАЙФ
Ձմեռ, որը սկսում է դեռ 2019 թվականին, իսկ շարունակվում է 2020 թվականին, սկիզբ է դնում նոր կյանքի հորոսկոպի բոլոր նշանների համար։ Խոյ Ձմռանը խոյը իր ամենահամարձակ նպատակները ու ծրագրերը, որոնք վերաբերում են կարիերային, կկարողանա իրականացնել։ Դեկտեմբերին որևէ կարևոր տեղեկատվություն կօգնի բոլոր հանձնարարությունները լավ կատարել։ Սա կնկատի ղեկավարությունը։ Հունվարին Սատուրնի ու Պլուտոնի միացությունը աշխատանքում վիճակը ավելի բարվոք կդարձնի։ Պետք է միայն զգույշ լինել ուրիշի փողի հետ ու ներդրում կատարելիս։Հունվարի երկրորդ կեսին կարելի է ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ցուլ Այս տարի ձմռանը հիանալի հնարավորություն կլինի ճանապարհորդելու, նույնիսկ հեռավոր երկիր։ Միգուցե մատչելի գնով ուղետոմս կամ անսպասելի առաջարկ բարեկամից։ Կարևորը առիթը բաց չթողնելն է ու չհրաժարվելը։ Աստղերը կօգնեն այն անմոռանալի դարձնել, միգուցե նաև ճակատագրական։ Երկվորյակներ Երկվորյակները պիտի լինեն որքան հնարավոր է զգույշ ու ուշադիր։ Հնարավոր են վնասվածքներ և խնդիրներ առողջության հետ։ Հնարավոր են անսպասելի իրավիճակներ,որոնք նաև կարող են լինել բարենպաստ,սակայն պետք է ապահովագրես ինքդ քեզ։ 3 ամիս փողին վերաբերող հարցերը ակտուալ կլինեն։ Սկզբում դրանք խնդրահարույց կթվան, բայց հունվարի երկրորդ կեսին ամեն ինչ կկարգավորվի,ամենայն հավանականությամբ մեծ եկամուտ կունենաք։ Խեցգետին Խեցգետինը այս ձմեռ կուզենա շատ ժամանակ անցկացնել իր զուգընկերոջ հետ։ Ամեն հանդիպումը լի կլինի նոր տպավորություններով և ամենաջերմ էմոցիաներով։ Իսկ նրանք, ովքեր չունեն կյանքի ընկեր,իրենց շատ հմայիչ և կկարողանան ռոմանտիկ հանդիպումների ու ժամադրությունների գնալ։ Առյուծ Առյուծին պետք է այս ձմեռ մտածել սեփական ներդաշնակության մասին,կյանքը դարձնի հանգիստ, հարմար ու կայուն։ Սա հարմար ժամանակ է բուժվելու կամ օրգանիզմը սպորտի ու վիտամինների օգնությամբ կարգի բերելու։ Ձմռան առաջին կեսին կուզենաք միայնակ մնալ։ Բայց հունվարի երկրորդ կեսին զուգընկերը կամ ընտանիքի անդամները կփորձեն ձեզ առօրյա հոգսերից կտրել, նվիրելով ավելի հետաքրքիր ու հաճելի էմոցիաներ։ Կույս Այս ձմեռ կզգաք ոգեշնչման ու ոգևորության նոր հոսք, որը պետք է ճիշտ օգտագործել։ Ինչ֊որ մեկը կօգտագործի աշխատանքում, մյուսը՝ ստեղծագործական կյանքում, երրորդը՝ բարեգործություն անելով։ Ցանկացած նոր գործ հարթ կընթանա։ Ամենակարևորը չհետաձգել, այլ համարձակ լինել։