Ինչու չի կարելի հայելու մեջ նայել գիշերային ժամերին
ЛАЙФ
«Գիշերը չի կարելի նայել հայելու մեջ» այս տարօրինակ սնահավատությունը սկիզբ է առել դեռ հին ժամանակներից:
Հին սլավոնական լեգենդների համաձայն` գիշերը հայելու մեջ դուռ է բացվում դեպի հանդերձյալ կյանք, որտեղ իշխում են մութ ուժերն ու որտեղ հեռանում է մահացածի հոգին: Այս է պատճառը, որ հնուց մարդկանց խորհուրդ չի տրվում գիշերային ժամերին նայել հայելու մեջ:
Ասում են, որ շատ երկար ժամանակ մարդկանց և շրջակա աշխարհն արտացոլող հայելիները պահպանում են վերջիններիս կերպարներն իրենց մեջ: Հին լեգենդների համաձայն` գիշերային ժամերին հայելու մեջ երկար նայելիս հնարավոր է չար հոգիներ տեսնել: Լեգենդի համաձայն` ինչքան երկար նայեք նրանց, այնքան ավելի շատ նրանք կսնվեն ձեր էներգիայով, րն, իբրև թե, պետք է օգնի նրանց դուրս գալ մեր աշխարհ:
Ինչպես նաև` սնահավատ մարդիկ հավատում են, թե մոմերի լույսի ներքո նույնպես չի կարելի նայել հայելու մեջ, քանի որ դա հանգեցնում է զանազան հիվանդությունների առաջացմանը: