Լիլի Մորտոյի քույրը՝ Թուրքիայից հաղթանակով վերադառնալու, հորը վաղ տարիքում կորցնելու և Լիլի Մորտոյի մասին․ ֆոտոշարք
ЛАЙФԱռավել մանրամասն՝Այստեղ
ShowBiz-ի հետ զրույցում Թերեզան պատմել է, Թուրքիայից հաղթանակով վերադառնալու, իր երազանքների, ծրագրերի, հորը վաղ տարիքում կորցնելու և հարազատ քրոջ՝ Լիլի Մորտոյի իրական տեսակի մասին։
Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում կայացած «Photomodel Universe» մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» և հաղթել «Տաղանդ»-ի փուլում։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից։
Մոդել Թերեզա Մարտիրոսյանի կարիերան ի սկզբանե հետաքրքիր ճանապարհով է ընթացել. նա մուտք է գործել մոդելային ասպարեզ՝ մասնագիտությամբ լինելով պրոֆեսիոնալ երգչուհի: Թերեզայի նուրբ կերպարի տակ քողարկված է ներքին մեծ ուժ, որը նրան առաջնորդում է դեպի նոր ձեռքբերումներ:
Այսօր երիտասարդ մոդելը մասնակցում է հայ դիզայներների գրեթե բոլոր ցուցադրություններին, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս գեղեցկության մրցույթը, թերևս, վերջինն էր։ Ասյուհետ Թերեզան որոշել է մասնագիտանալ երաժշտության ոլորտում․ նա ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը: