«Մամայի բալա». ըստ կենդանակերպի նշանի՝ որոնք են ամենաինֆանտիլ տղամարդիկ
ЛАЙФ
Շատ ընտանիքներ են քայքայվում այն պատճառով, որ կինն ամուսնանում է ինֆանտիլ և ամուսնական կյանքին անպատրաստ տղամարդու հետ, որին հաճախ «մամայի բալա» են անվանում։ Սովորաբար նման տղամարդիկ աչքի են ընկնում թուլակամությամբ և ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողությամբ։ Սովորաբար այսպիսի տղամարդկանց անհնար է վերադաստիարակել, այդ պատճառով ավելի լավ է պարզապես հեռու մնալ նրանցից։ Բայց ինչպե՞ս տարբերենք նրանց։
Ներկայացնում ենք Կենդանակերպի երեք նշանները, որոնց մոտ «մամայի բալայի» հատկություններն ավելի վառ են արտահայտված։
1. Կույս Այս տղամարդիկ արժանապատվորեն իրենց հետ մինչև կյանքի վերջ տանում են դեռ մանկուց մորից ստացած դասերը, մասնավորապես կարգ ու կանոնի ու տան մաքրության կարևորության մասին։ Իրենց պոտենցիալ կանանց նրանք կարծես մանրադիտակով ուսումնասիրեն և այդ պատճառով էլ սովորաբար ուշ են ամուսնանում։ Իսկ հետ էլ անընդհատ կշտամբում են կնոջը և օրինակ են բերում մորը։
2. Կշեռք Այս նշանի ներկայացուցիչներն ընտանիքում մորը կարելի է ասել՝ ասվածացնում են։ Հայրը նրան ձեռքերի վրա է տանում, իսկ շրջապատը հիանում է նրա հաջողություններով և տաղանդով։ Կշեռքը մեծանում է համոզմունքով, որ իրենց մայրը իդեալ է և ավելի լավ կին անհնար է հանդիպել։
3. Խեցգետին Այս նշանի տակ ծնված տղամարդիկ մի օր էլ չեն կարող ապրել առանց մորը զանգելու։ Նույնիսկ հասուն կյանքում Խեղգետինն իրեն որպես անօգնական երեխա է պահում։ Այս տղամարդու հետ իր կյանքը կապել որոշող կինը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ իրեն անընդհատ համեմատելու են մոր հետ, որը, ամենայն հավանականությամբ, շատ հաճախ կհյուրընկալվի սիրելի որդու տանը։