Կեքս «Մայրաքաղաքային», հիշեցի՞ք խորհրդային շրջանի կեքսերը, այո, սա հենց այդ կեքսի բաղադրատոմսն է. արտակարգ համեղ
ЛАЙФԱյս կեքսերը հատկապես լավ ծանոթ են խորհրդային շրջանում ապրողներին: Այսպիսի կեքսեր վաճառվում էին բուֆետներում, ճաշարաններում: Այսօր վաճառակետերում առաջարկվում են տարատեսակ կեքսեր, սակայն ոչ մեկը չունի այս բաղադրատոմսով պատրաստված կեքսի համը: Նույնիսկ տանը այլ բաղադրատոմսերով պատրաստվող կեքսերը այս համը չունեն:
Բաղադրիչներ
- Ալյուր 300 գ, Շաքարավազ 230 գ
- Կարագ 230 գ, Ձու 3 հատ
- Չամիչ 220-250 գ, Շաքարի փոշի 10 գ
- Աղ 1 պտղունց, Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ
- Վանիլին
Պատրաստման եղանակը
Շաքարը, փափկացրած կարագը, աղը, փխրեցուցիչը և վանիլինը խառնել: Հարել աստիճանաբար ավելացնելով ձվերը, հարել այնքան, որ ստացվի համասեռ զանգված:
Չամիչը լավ լվանալ, խառնել մաղած ալյուրի հետ: Ալյուրի վրա ավելացնել ձվային զանգվածը և լավ խառնել:
Պատրաստի խմորը լցնել բուսայուղով պատված և ալյուր շաղ տված կաղապարների մեջ: Կաղապարները լցնել ծավալի երկու երրորդի չափով:
Կեքսերը թխել 15 – 20 րոպե 180—200 աստիճանի տակ: Սառեցնելուց հետո դուրս բերել կաղապարներից և վրան շաքարի փոշի շաղ տալ: Կարելի է թխել նաև մեկ մեծ կաղապարի մեջ, այնուհետև բաժանել մասերի:
Անուշ լինի: