ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ
МЕЖДУНАРОДНОЕLockheed Martin ընկերությունը Միացյալ Նահանգների ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար ստեղծում է «երկիր-երկիր» դասի նոր հրթիռ, որը կկարողանա հաղթահարել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը:
Այս մասին Breaking Defense հանդեսին է պատմել գեներալ Ջոն Ռաֆետին, որի խոսքով՝ եվրոպական թատերաբեմում այն կիրառվելու է նախևառաջ ռուսական համակարգերի դեմ, իսկ Խաղաղ օվկիանոսում՝ չինական ռազմանավերի դեմ:
Ըստ ամերիկացի գեներալի՝ նորույթը պետք է փոխարինելու գա չափերով շատ ավելի մեծ ATACMS տակտիկական հրթիռային համակարգին:
Աղբյուրը մանրամասնում է, որ PrSM–ը փորձարկվել է դեկտեմբերի 10-ին՝ Նյու Մեքսիկոյում: Հրթիռն անցել է 240 կմ տարածություն՝ խոցելով բոլոր թիրախները: Նորույթը կարող է ամերիկյան զինանոցը համալրել արդեն 2023թ.:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



